«Անտառի հատումը։ Յունկերի պատմությունը» (ռուս.՝ «Рубка леса. Рассказ юнкера»), Լև Տոլստոյի պատմվածքը, որը պատմում է Կովկասյան պատերազմի ժամանակ հրետանային դասակի մեկ օրվա մասին։ Մտնում է գրողի ստեղծագործությունների կովկասյան շարքի մեջ։ Գրվել է 1853-1855 թվականներին, առաջին անգամ տպագրվել է 1855 թվականին «Սովրեմեննիկ» ամսագրում։

Անտառահատում
ռուս.՝ Рубка леса
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԼև Տոլստոյ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1853
ՏեսարանԿովկաս
Հրատարակվել է1855

Ստեղծման պատմություն խմբագրել

Պատմվածքն սկսվել է 1853 թվականի ամռանը Կովկասում ծառայության ժամանակ (ի սկզբանե կոչվել է «Կովկասցի սպայի նոթերը», «Կովկասցի սպայի օրագիրը», ապա «Անտառահատում» և «Հրետանու ենթասպայի նոթերը»)։ Պատմվածքի վրա աշխատանքը շարունակվել և ավարտվել է արդեն Սևաստոպոլում 1855 թվականի մայիս-հունիս ամիսներին։ Տոլստոյը որոշել է նոր պատմվածքը նվիրել Ի. Ս. Տուրգենևին՝ դրանում նկատելով Տուրգենևի պատմվածքների «շատ ակամա նմանակում»[1]։

Պատմվածքը տպագրվել է «Սովրեմեննիկ» ամսագրում (1855, № 9)՝ «Լ. Ն. Տ.» ստորագրությամբ և նվիվել Ի. Ս. Տուրգենևին։ Տուրգենևը, որը մինչ այդ անձամբ ծանոթ չէր հեղինակին, նրան նամակ է գրել, որտեղ շնորհակալություն է հայտնել այն իրեն նվիրելու համար. «Իմ ամբողջ գրական կարիերայում դեռ ոչինչ այսպես չէր շոյել իմ ինքնասիրությունը» (ռուս.՝ «Ничего ещё во всей моей литературной карьере так не польстило моему самолюбию»)[2]։

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում 1850-ական թվականներին Չեչնիայում Կովկասյան պատերազմի ժամանակ։ Պատմությունը ներկայացվում է հրետանային մարտկոցի դասակի հրամանատար ենթասպայի անունից։

Փետրվարյան օրերից մեկում ենթասպայի դասակին հանձնարարվում է «անտառի հատումը»՝ ուղեկցել և պաշտպանել այն զինվորներին, որոնք թշնամու մոտ տարածքում փայտ են կտրելու։ Գիշերը շարասյունը դուրս է գալիս և մտնում անտառ։ Պատմողը բնութագրում է իր դասակի զինվորներին (Վելենչուկ, հրետանու ենթասպա Մաքսիմով, ռմբարկու Անտոնով, ձիավոր Չիկին, ամենածեր զինվոր Ժդանովը և երիտասարդ նորակոչիկ, որն առաջին անգամ է մասնակցում արշվանքի)։ Նա նաև առաջարկում է ռուս զինվորների իր դասակարգումը.

  Ռուսաստանում կան զինվորների երեք գերակշռող տեսակներ, որոնց համար հարմար են բոլոր զորքերի զինվորները ՝ կովկասյան, բանակային, գվարդիական, հետևակային, հեծելազորային, հրետանային և այլն։ Այս հիմնական տեսակները, բազմաթիվ ստորաբաժանումներով և միավորումներով, հետևյալն են.

1) հնազանդվող, 2) վերադաս և 3) հուսահատված։
Հնազանդներ բաժանվում են ա) հնազանդ սառնասիրտների, բ) հնազանդ խմողների և գ) հնազանդ անհանգիստների։ Վերադասները բաժանվում են ա) խիստ վերադասների և բ) քաղաքական վերադասների։ Հուսահատները բաժանվում են ա) հուսահատ զվարճացողների և բ) հուսահատ այլասերվածների։

 

Հրետանավորները նստում են կրակի մոտ, իսկ բալագուր Չիկինը զվարճալի պատմություններ է պատմում։ Լուսադեմին լեռնականները հայտնվում են անտառի բացատում և սկսում կրակել, ենթասպան հրամայում է հրացաններով կրակել նրանց վրա, և նրանք նահանջում են։ Ենթասպան զրուցում է վաշտի հրամանատար Բոլխովի հետ, որն իր հիասթափությունն է հայտնում Կովկասում ծառայությունից։ Այնուհետև թշնամին վերադառնում է և երկու թնդանոթ դնում բացատի եզրին՝ ժամանակ առ ժամանակ գնդակոծելով անտառի սպաներին։ Վելենչուկին ծանր վիրավորում են, որին տանում են սայլով։

Երեկոյան հատումն ավարտվում է, շարասյունը հեռանում է, սակայն դասակին և մեկ հետևակային գումարտակի հրամայված է մնալ մինչև վաղը։ Ենթասպան զրուցում է սպաների հետ, այնուհետև վերադառնում է իր դասակի մոտ և հետևում զինվորներին։ Հայտնում են, որ Վելենչուկը մահացել է։ Զինվորները խոսում են կրակի մոտ, Անտոնովը երգում է «Берёзушка» երգը։

Արձագանքներ խմբագրել

Նիկոլայ Նեկրասովը 1855 թվականի սեպտեմբերի 2-ին Տոլստոյին հայտնել է[3].

  Իմ կարծիքն սրա մասին հետևյալն է. այն ձևով հաստատ հիշեցնում է Տուրգենևին, բայց դրանով էլ ավարտվում է նմանությունը. մնացած ամեն ինչ քոնն է, և ոչ ոք, բացի քեզանից, չէր կարող գրել։ Այս շարադրության մեջ կան շատ զարմանալիորեն դիպուկ գրառումներ, և բոլորը նոր են, հետաքրքիր և բաժանված։ Մի անտեսեք նման շարադրանքները. զինվորի մասին ախր մեր գրականությունը մինչ օրս ոչինչ չի ասել, բացի գռեհկությունից։ Դուք նոր եք սկսում, և անկախ նրանից, թե ինչ ձևով եք արտահայտում այն ամենը, ինչ գիտեք թեմայի մասին, այս ամենը չափազանց հետաքրքիր և օգտակար կլինի։
 

Աուդիոներկայացումներ խմբագրել

  • Л. Толстой. «Рубка леса» (Цикл/Серия: Аудиособрание сочинений. Том 4) — читает Вячеслав Герасимов. Студия АРДИС, 2003.[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Н. В. Бурнашева. Комментарии. Л. Н. Толстой. Рубка леса». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  2. И. С. Тургенев. полн. собр. соч. и писем в 28-ми томах. Письма, т. II. М. — Л., АН СССР, 1961, с. 315—316.
  3. Н. А. Некрасов. полн. собр. соч. и писем, т. X, с. 241.
  4. «Толстой Лев — Хаджи-Мурат. Рубка леса. Кавказский пленник :: Клуб Любителей АудиоКниг :: Все аудиокниги рунета». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 12 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել