«Անտանելի սեր» (անգլ.՝ Enduring Love), Իեն Մաքյուենի վեպը, որը կրոնական եթնատեքստով հոմոէրոտիկ համակվածության պատճառով պատահած դժբախտ դեպքի մասին է։ Պատմվում է առաջին դեմքից՝ հետխուզության օբյեկտ դարձած տղամարդու։ Վեպը էկրանավորվել է 2004 թվականին, գլխավոր դերերում Դենիել Կրեյգն ու Ռիս Իվանսն է։

Անտանելի սեր
անգլ.՝ Enduring Love
ՀեղինակԻեն Մաքյուեն
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1997
Նկարագրում էԼոնդոն
ՀաջորդԱմստերդամ
Կազմի հեղինակՕդիլոն Ռեդոն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվ1997
ԳՄՍՀ0-224-05031-1
OCLC37706997

Սյուժե խմբագրել

Միջին տարիքի զույգը՝ Ջո Ռոուզը և նրա կին Կլարիսա Մելոնը, կազմակերպել էին պիկնիկ Չիլտերն Հիլսում՝ Կլարիսայի վեցշաբաթյա գործուղումից վերադառնալու կապակցությամբ։ Այն ժամանակ, երբ Ջոն վերցրեց գինու շիշը, նրանք լսեցին տղամարդու ճիչ՝ օդապարիկի մեջ դրված էր երեխա և այն դարձավ անկառավարելի և շարժվում էր քամու ազդեցությամբ, օդաչուն խառնվել էր խարիսխի պարանների մեջ և չէր կարողանում բարձրանալ։ Ջոն վազեց դեպի օդապարիկը և տեսավ, որ մյուս կողմերից ևս մի քանի հոգի գալիս են դեպի օնգության[1]։ Նրան բռնեցին օդապարիկի պարանը, այց քամից շատ ուժեղ էր և «փրկիչների» ամբողջ խմբին հանեց օդ։ Մի պահ նրանցից մեկը բաց թողեց պարանը և նրան հաջորդեցին մյուսները, բացի Ջոն Լոգանից, քանի որ չհասցրեց։ Օդապարիկը շարունակում էր օդ բարձրանալ, Ջոնը բաց թողեց ձեռքերը և ընկավ գետնին։

Շոկային վիճակում, օգնություն փնտրելով, Ջոն ծանոցավ փրկելու եկածներից մեկի՝ Ջեդոմ Փերիի հետ, կանչում է ոստիկանություն և գնում է դեպի դիակը։ Փերին հետևում է նրան և համառորեն պնդում է աղոթել իր հետ։ Գիտա-հանրամատչելի գրքերի հեղինակ, կրթությունով ֆիզիկոս, ռացիոնալիստ Ջոն հրաժարվեց։ Տուն վերադառնալու ժամանակ Կլարիսը և Ջոն քննարկում են կատարվածը և փորձում են վերադառնալ իրենց սովորական կյանքը։ Սակայն Ջոն Լոգանի մահի մասին մտածմունքները հետապնդում էին նրան։ Գիշերը Փերին սիրո խոստովանություն է անում Ջոյին։

Հաջորդ օրը Ջոն հասկանում է, որ նրան հետապնդում են։ Նրանք կռահում են, որ դա Փերին է՝ նրա ոտնաթաթի փոքր չափի պատճառով։ Ջոն դրա մասին պատմում է Կլարիսին, բայց նա դա լուրջ չի ընդունում։ Փերին սկսում է զանգել Ջոյին։ Հանդիպման ժամանակ, նա պնդում է, որ Ջոն խաղում է նրա հետ, պատժում է չնչին արարքի համար, սակայն իրականում սիրում է նրան և առաջինն է սկսել Փերիին նշաներ տալ։ Նա վստահ է, որ իր սիրո միջոցով կարող է Ջոյին հետ բերել դեպի կրոն և ցանկանում է, որ Ջոն Կլարիսայից բաժանվի և տեղափոխվի նրա մոտ։ Այդ ժամանակվանից Փերին անընդհատ կանգնում է նա պատուհանների տակ և նամակներ գրել։ Ջոն դիմում է ոստիկանություն, սակայն նրանց չի հետաքրքրում նման գործը, քանի որ չկա սպառնալիք կամ վնաս։ Կլարիսան նույնպես չի նկատում այդ խնդիրները, նա համարում է, որ նրա ամուսինը չափազանցնում է ամեն ինչ։ Ընտանեկան հարաբերությունները խախտվում են, Ջոն և Կլարիսան դադարում են միմյանց հավատալ։

Ջոն որոշում է այցելել Լոգանի այրուն։ Զրույցի ժամանակ Ջին Լոգանը խոստովանում է՝ նրան շատ անհանգստացնում այն, որ մինչ դժբախտ պատահարը նրա ամուսինը ինչ-որ կնոջ հետ էր՝ Ջինը նրա մեքենայում գտել էր անուշաբույր հոտով շարֆ։ Ջոն խոստանում է իմանալ դրա մասին։ Զրույցի ժամանակ նա հիշում է, որ կարդացել է Դե Կլերամբոյի ախտանիշի մասին։ Այդ ախտանիշով հիվանդ մարդիկ վստահ են, որ սիրված են ինչ-որ մեկի կողմից՝ ինչպես կանոն անծանոթ, ով ունի բարձր դիրք կամ հայտնի է, չնայած որ նրանք նույնիսկ չեն էլ հանդիպել։

Երբ Ջոն վերադառնում է տուն, Փերին սովորականի պես սպասում էր նրան։ Փերին ակնարկում է, որ կարող է մարդկանց վարձել, ովքեր նրա համար ամեն ինչ կանեն։ Ջոն հավաքում է ախտանիշի մասին ամբողջ ինֆորմացիան, նամակներից արտագրում է ամենից ագրեսիվ տողերը և դրանցով հանդերձ դիմում ոստիկանություն։ Կլարիսայի ծննդյան օրը, նրանք Կլարիսայի կնքահոր հետ գնում են ռեստորան։ Ընթրիքի վերջում ռեստորան են մտնում անհայտ մարդիկ և կրակում հարևան սեղանի մոտ նստած տղամարդում։ Երբ մարդասպանը փորձում է կրակել երկրորդ անգամ՝ նրա վրա հարձակվում է մի մարդ, ով ըստ Ջոյի Փերին էր։ Հետագայում վերլուծելով իրավիճակը, Ջոն հասկանում է, որ նա էր հրաձիգների նշանակակետը, ովքեր շփոթել էին սեղանը, քանի որ բոլոր սեղաններում համարյա նույն ուտելիքներն էին դրված։ Սակայն ոստիկանությունը այդպես չէր մտածում և նրա արձագանքները անպտասխան էին։

Հաջորդ օրը Ջո վստահ լինելով, որ նրան վտանգ է սպառնում, քաղաքից դուրս զենք է գնում։ Ճանապարհին նրան զանգում է Կլարիսան, ում Փերին դանակով սպառնում է։ Բնակարանում Ջոն կարողանում է Փերիին հանգստացնել, բայց վերջինս որոշում է ինքնասպան լինել։ Որոշիչ պահին Ջոն կրակեց Փերիի ձեռքին։ Կլարիսան դեպքից հետո լքում է Ջոյին։

Հարձակումից տաս օր անց, Ջոն և Կլարիսան Լոգանի ընտանիքի հետ պատրաստվում են գնալ պիկնիկի։ Ջոն պարզեց, որ դեպքի օրը Լոգանի մեքենայում կար զույգ, որոնց նա ուղեկցում էր դեպի դաշտ և շարֆը չէր պատկանում Լոգանի սիրուհուն։

Վեպի վերլուծում խմբագրել

Վեպի կենտրոում գիտության և գրականության անհանգիստ ամուսնությունն էր՝ Ջո Ռոուզը գիտական ամսագրի խմբագիր էր, իսկ Մելոն Կլարիսը Ջոն Կիտսի գրականության ուսումնսիրող։ Այդ երկուսը ունեին կյանքի հանդեպ հակապատկերային հայացքներ՝ գիտություն և գրականություն, պատճառներ և զգացումներ։ Նրանք հաճախ էին քննարկում իրենց աշխարհայցքները, բայց մինչ դժբախտ պատահարը դրանք համարում էին սկզբունքային[2]։

Գիրքը պատմվում է առաջին դեմքից և Մաքյուենը ցույց տալիս, թե ինչ անհույս է պատմողը։ Ոստիկանությունում հարցաքնվվելու ժամանակ Ջոն ասում էր, որ ռեստորանում պաղպաղակը խնձորի համով էր, իսկ 10 էջ առաջ նա հաստատում էր, որ այն լայմի համով էր։ Մաքյուենը ընթերցողին մատնանշում է, թե ինչքանով է կատարվածը կախված ընկալումից և որոշակի աստիճանում այն համարվում է վեպի գլխավոր թեման։ Իր անհատական ոճով նա նկարագրում է դեպքերը, ներկայացնելով դետալներին ուղղորդված մեծ ուշադրությունը, սրամտությունը ու զգացումների վերահսկումը, գիտական տեսանկյունից կատարվածը վերլուծելու փորձը։ Արդյունքում նկարագրվում է, ոչ թե դեպքերը, այլ նաև Ջոն։ Վեպը արտացոլում է Ջոյի նեոդարվինիստական աշխարհայացքը[2][3]։

Վեպում նաև ճնշման տակ են դրվում նաև ամենամոտ հարաբերությունները։ Միևնույն ժամանակ փչանում են Ջոյի և Կլարիսայի հարաբերությունները, իսկ Փերիի սերը միայն ուժեղանում էր։ Դա հարաբերակցվում է վեպի անվան հետ («Enduring Love»), որը կարելի է թարգմանել, որպես «տանելի, անմահ, ամուր սեր»։ Փերիի սերը այդքան ամուր էր, որ նրան փոխադարձ զգացմունքներ պետք չէր[3]։

Էկրնավորւմ խմբագրել

  • Սիրո փորձություն (անգլ.՝ Enduring love) (ԱՄՆ, ռեժիսոր՝ Ռոջել Միչել, 2004)։ Գլխավոր դերերում՝ Դենիել Քրեյգ (Ջո), Սամանթա Մորթոն (Քլեր, գրքում համապատասխանում է Կլարիսային), Ռիս Իվանս (Ջեդ Փերի), Հելեն Մաքրորի (Տիկի Լոգան)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sven Birkerts (1998 թ․ հունվարի 25). «Grand Delusion» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  2. 2,0 2,1 Jonathan Greenberg Why Can't Biologists Read Poetry?: Ian McEwan's "Enduring Love" // Twentieth Century Literature. — Т. 53. — № 2. — С. 93-124.
  3. 3,0 3,1 Adam Mars-Jones (07-09-1999). «I think I'm right, therefore I am». The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.