«Ամստերդամ» (անգլ.՝ Amsterdam), 1998 թվականին լույս տեսած Իեն Մաքյուենի վեպը՝ ընկերության և կյանքի արժեքների մասին։ Սույն վեպի համար հեղինակը վերջապես արժանացավ Բուքերյան մրցանակի. նրա «Մխիթարություն անծանոթներին» (1981) և «Սև շներ» (1992) վեպերը նույնպես առաջադրվել էին սույն մրցանակի, սակայն անհաջողությամբ։

Ամստերդամ
Amsterdam
ՀեղինակԻեն Մաքյուեն
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1998
ՆախորդԱնտանելի սեր
ՀաջորդՔավություն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվդեկտեմբերի 1, 1998
OCLC42992366
Պարգև(ներ)

Սյուժե խմբագրել

Վեպը պատմում է միջին տարիքի երկու ընկերների՝ հաջողակ կոմպոզիտոր Քլայվ Լինլիի և լոնդոնյան ամսագրի գլխավոր խմբագիր Վերնոն Հոլիդեի մասին։ Նրանց սրտի տիրուհու՝ Մոլլի Լեյնի մահից հետո, ընկերները պայման են կնքում՝ եթե նրանք հիվանդանան Մոլլիի մահվան պատճառ դարձած հիվանդությամբ, պարտավորվում էին փոխադարձ էվտանազիա կատարել։

Մոլլիի ամուրին՝ Ջորջը, Վերնոնին տալիս է նկարներ, որը վարկաբերկում էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին՝ Ջուլիանա Գարմոնին, ով իրենց ընդհանուր թշնամին էր և Մոլլիի սիրեկանը․ նկարներում Մոլլին էր և Գարմոնին՝ տրանսվեստիստի տեսքով։ Քլայվը, ով աշխատում էր իր նոր ստացած պատվերի վրա, դեմ էր Վերնոնի՝ այդ նկարները՝ ամսագիրը կործանումից փրկելու համար հրապարակելուն։ Սա երկու ընկերների միջև վեճի առիթ դարձավ։ Մուսայի փնտրտուքների մեջ Քլայվը գնում է լճափ, որտեղ ականատես է լինում հնարավոր բռնաբարության, սակայն խորացված աշխատանքի մեջ, նա կնոջը ցույց չի տալիս օգնություն։ Վերադառնալով Լոնդոն, Քլայվը կիսվում է Վերնոնի հետ։ Վերջինս մեղադրում է Քլայվին վախկոտության համար և նրանք նորից վիճում են։

Այդ ժամանակ՝ «կրքոտ» նկարների հրապարակումից մեկ օր առաջ, Գարմոնի կինը մամլո ասուլիս է հրավիրում, որտեղ մեղադրում է Վերնոնին, պաշտպանում՝ իր ամուսնուն։ Սրանից հետո Վերնոնը զրկվում է աշխատանքից։ Բարկությունից հայտնում է ոստիկանությանը, որ Քլայվը հետևել է բռնաբարության, սակայն ոչինչ չի արել։

Քլայվը, ով շեղվում է աշխատանքից Վերնոնի հետ հարաբերությունների սրման պատճառով, իր վարքի մեջ բացթողմուներ է կատարում։ Հասնելով Ամստերդամ, որտեղ Կոնսերտգեբաուում տեղի էր ունենում նվագախմբի փորձը, Քլայվը նկատում է, որ իր աշխատանքը թերի է կատարել և դրա համար մեղադրում է Վերնոնին։ Վերջինս էլ գալով Քլայվի հետևից հանդիպում է իր նախկին ընկերոջը հյուրանոցում՝ ճաշկերույթի ժամանակ։ Իրենց սեփական անհաջողություններից հուսահատված, նրանք հետևում են իրենց պայմանին, որը կնքել էին Մոլլիի թաղումից հետո։ Գաղտնի կերպով պատվիրում են էվտանազիա միմյանց համար և մահանում են հյուրանոցի սենյակում։

Գարմոնին և Ջորջը թաղման արարողության ժամանակ ուղեկցում են նրանց Լոնդոնում, որտեղ Ջորջը հայտնում է Վերնոնի այրուն նրա ամուսնու մահվան մասին։ Օդանավակայանում նրանք իմանում են, որ դա ոչ թե ինքնասպանություն էր, այլ փոխադարձ սպանություն։

Քննադատություն խմբագրել

Որոշ հրատարակչություններ, որոնցից են Նյու Յորք Թայմս-ը, The Times-ը, The Sunday Telegraph-ը, Sunday Times-ը և FAZ-ը[1], աշխատանքի հանդեպ արտահայտվել են դրական կերպ և կողմ են եղել դրա Բուքերյան մրցանակով պարգևատրվելուն։ Deutsche Welle-ը նկարագրում է վեպը այսպես․ «Դաժան պատմություն իշխանությունների և մամուլի մեխանիզմների, ինչպես նաև բոլոր մարդկային արժեքների կորստի մասին»[2]

Մյուս կողմից, շատ քննադատներ չեն կիսել բուքերյան հանձնաժողովի որոշումը և կտրուկ են գնահատալ վեպը։ Publishers Weekly-ը վեպի ավարտը համարում էր անհաջող և պնդում էր, որ վեպը Մաքյուենի գործունեության մեջ ամենալավ գործերից չէ։ Library Journal-ը նույնպես բացասաբար է արտահայտվել վեպի մասին՝ ասելով, որ «Ամստերդամը» համոզիչ չէր[3]։

Թարգմանություն խմբագրել

Վեպը ռուսերեն է թարգմանել Վիկտոր Գոլիշևը, հրատարակել են «Անկախ թերթ»(1999), «Ռոսմեն»(2003) և «Էքսմո» հրատարակչությունները (2008)։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել