Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անսուր (այլ կիրառումներ)

Անսուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Աղջադաղի գավառակում։ Գտնվում է Եփրատ գետից աջ, բլրապատ սարահարթի վրա։

Գյուղ
Անսուր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱղջադաղի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն600 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունանսուրցի
Ժամային գոտիUTC+3
Անսուր (Աշխարհ)##
Անսուր (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Բնակավայրն Անսուր է կոչվել նրա համար, որն նրա բնակիչներն իբր ոչ մի օր առանց սրի ու ինքնապաշտպանական պայքարի չեն անցկացրել։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղի միջով հոսում է Անսուր փոքրիկ գետակը։

Պատմություն խմբագրել

Բնակիչների մի մասը զոհվեց Մեծ եղեռնի տարիներին։

Բնակչություն խմբագրել

1909 թվականին ուներ 600 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Անսուրն ուներ 2 հին եկեղեցիներ և 1872 թվականին կառուցված նոր եկեղեցի, որը գործում էր մինչև 1915 թվականը։

Կրթություն խմբագրել

Գյուղում՝ եկեղեցուն կից, գործում էր նախակրթական վարժարան[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 283

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 435