Անուրջներ (ֆիլմ, 1915)
Անուրջներ (ռուս.՝ Грёзы), գեղարվեստական համր ֆիլմ, որի ռեժիսորն է Եվգենի Բաուերը։ Ֆիլմը էկրան Է բարձրացել 1915 թվականի հոկտեմբերի 10-ին[2][3][4]։ Մեկ այլ անունն է «Խաբված երազներ»։ Պահպանվել է առանց մակագրությունների[5]։
Անուրջներ ռուս.՝ Грёзы | |
---|---|
Երկիր | Ռուսական կայսրություն |
Ժանր | համր կինո և դրամա |
Թվական | 1915 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Բաուեր |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Խանժոնկով |
Սցենարի հեղինակ | Վալենտին Տուրկին |
Դերակատարներ | Ալեքսանդր Վիրուբով |
Օպերատոր | Բորիս Զավելև |
Կինոընկերություն | Խանժոնկովի առևտրային տուն |
Տևողություն | 37 րոպե[1] |
Սյուժե
խմբագրելՆկարահանվել է բելգիացի գրող Ժորժ Ռոդենբախի «Մեռած Բրյուգեն» վեպի սյուժեի հիման վրա։
Սերգեյ Նիկոլաևիչ Նեդելինի կինը՝ Ելենան, մահանում է։ Նա անմխիթար է և ակնածանքով է պահում նրա հիշատակը։ Նրա տանը որպես մասունք պահվում է Ելենայի հյուսը։
Մի անգամ նա հանդիպում է Թինա անունով մի կնոջ, որը շատ նման էր իր հանգուցյալ կնոջը։ Պարզվում է, որ նա օպերայի պարուհի է, և Նեդելինը սիրահարվում է նրան։ Նրան թվում է, թե Ելենան վերադարձել է իր մոտ։ Բայց այդ զգացումը կարճ է տևում։ Նեդելինին սկսում է թվալ, որ վուլգար Թինայի յուրաքանչյուր ժեստ և յուրաքանչյուր խոսք վիրավորում է իր անմոռանալի Ելենայի հիշատակը։ Նրա ընկեր Սոլսկին ասում է, որ Թինան արժանի չէ իր սիրուն։ Ի վերջո, Նեդելինի նյարդերը չեն դիմանում, և նա Ելենայի հյուսով խեղդում է Թինային։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ալեքսանդր Վիրուբով | Սերգեյ Նիկոլաևիչ Նեդելին |
Նինա Չերնոբաևա | նրա կինը՝ Ելենան
երկրորդ դեր՝ Թինա Վիարսկայա՝ բալետի պարուհի |
Վիկտոր Արենս | նկարիչ Սոլսկի |
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Եվգենի Բաուեր
- Սցենարիստներ՝ Մ. Բասով և Վալենտին Տուրկին
- Օպերատոր՝ Բորիս Զավելև
- Պրոդյուսեր՝ Ալեքսանդր Խանժոնկով
Քննադատություն
խմբագրել«Պրոյեկտոր» ամսագրի գրախոսը գրել է, որ «բեմադրությունը բավականին գոհացուցիչ է, առաջին մասում նույնիսկ տպավորիչ» և դրական է գնահատել դերասաններ Չերնոբաևայի և Վիրուբովի խաղը[6][7]։
Նախահեղափոխական կինոյի պատմաբան Վենիամին Վիշնևսկին նշել է, որ «ֆիլմը հետաքրքիր է սյուժեի ինքնատիպ դրամատուրգիական մշակմամբ և դերասանական խաղով»[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Вишневский, 1945, էջ 57
- ↑ Великий Кинемо, 2002, էջ 236
- ↑ Вишневский, 1945, էջ 58
- ↑ Короткий, 2009, էջ 41
- ↑ Великий Кинемо, 2002, էջ 237
- ↑ «Проектор», 1915, № 2, с. 9—10.
Գրականություն
խմբագրել- Вишневский В.Е. Художественные фильмы дореволюционной России. — М.: Госкиноиздат, 1945. — С. 57. — 194 с.
- Великий Кинемо: Каталог сохранившихся игровых фильмов России (1908—1919) / Сост.: В. Иванова, В. Мыльникова, С. Сковородникова, Ю. Цивьян, Р. Янгиров. — М.: Новое литературное обозрение, 2002. — С. 236—237. — 568 с.
- Короткий В.М. Операторы и режиссёры русского игрового кино. 1897—1921. — М.: НИИ киноискусства, 2009. — С. 41. — 430 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Грёзы» на сайте «Энциклопедия отечественного кино»
- Фильм «Грёзы» Արխիվացված 2020-02-22 Wayback Machine на сайте RUData.ru