Անորոշ դերանուն, ցույց է տալիս անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու, անորոշ դերանունները քերականական հատկանիշներ չունեն[1]։

  • Օրինակ՝

Հեռվում ինչ-որ բան էր օրորվում։ Ժամանակակից հայերենում անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե[1]։

Այն անորոշ դերանունները, որոնք գործածվում են գոյականի փոխարեն, հոդ են ստանում, հոլովվում են` ենթարկվելով ի հոլովման՝ ուրիշի, մի քանիսից, այսինչինև այլն։

Ոմն դերանվան միայն հոգնակին է գործածվում գոյական անվան փոխարեն և ենթարկվում է ց հոլովման, այն է` ոմանց, ոմանցից, ոմանցով։

Անորոշ դերանունների հիմնական մասը փոխարինում է ածականին՝ ինչ-որ, այլ[2]։

Որոշիչ հոդով դերանունները, նաև այլ դերանվան հոգնակին՝ այլք, հիմնականում փոխարինում են գոյականին՝ մեկը, ուրիշը։ Երբևէ, երբևիցե դերանունները փոխարինում են ժամանակի մակբայներին, քանի որ պատասխանում են երբ հարցին։

Մի քանի, մի քանիսը դերանունները փոխարինում են թվականին և հարաբերակցվելով անորոշ քանակային հատկանիշ են ցույց տալիս՝ որոշ դերանուններ և նախադասության մեջ լինում են որոշիչ՝ երբեմն նաև՝ չափ ու քանակի պարագա, ինչպես՝ Մի քանի կոճղեր դրեց կրակին։ Անորոշ դերանունները նախադասության մեջ լինում են`

  • ենթակա`
  • Օրինակ՝

Ոմանք նրան մի անունով էին դիմում, ուրիշները՝ մի անունով։

  • ստորոգյալի մաս`
  • Օրինակ՝

Բարձր գնահատականներ ստացածները մի քանիսն են։

  • բայի լրացում`
  • Օրինակ՝

Երբևէ չէի մտածել այդ մասին։

  • գոյականի լրացում`
  • Օրինակ՝

Հետո եկան ուրիշ օրեր։

Անորոշ դերանունների գրությունը

  • ինչ-ինչ, ինչ-որ դերանունները գրվում են գծիկով,
  • մի դերանվան հարադրությամբ կազմվածները գրվում են անջատ՝ մի երկու, մի երկուսը, մի շարք, մի խումբ,
  • ով, որ, երբ դերանուններից ու և շաղկապից կազմված ովևէ, որևէ, երբևէ դերանունները վերջանում են է -ով, որովհետև դրանց վերջին բաղադրիչը է բ այն է, իսկ երբևիցե, որևիցե դերանունները՝ ե -ով։ Դրանց վերջին բաղադրիչը գրաբարյան իցե բայաձև է[1]։

Ինչևէ, ինչևիցե անորոշ դերանունները հաճախ կարող են եղանակավորող բառերի արժեք ունենալ։

  • Օրինակ՝

Ինչևէ, (ինչևիցե), անցածը վերադարձնել հնարավոր չէ։ Ինչևէ, հիմա տեսնենք, թե ինչ ենք անելու[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ասատրյան, Մ․Ե (24.08.2020). «library.anau.am» (PDF). library.anau.am. Ե․Պ․Հ. Վերցված է 24.08.2020-ին.
  2. Եզեկյան, Լևոն (2007). Հայոց լեզու. Երևան: Երևանի Պետական Համալսարան. էջեր 265–266.
  3. Եզեկյան, Լևոն (25.08.2020). «library.anau.am». https://library.anau.am/images/stories/grqer/Lezvabanutyun/Ezekyan.pdf. էջեր 265–266. Վերցված է 25.08.2020-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Կատեգորիա:Խոսքի մասեր Կատեգորիա:Ձևաբանություն Կատեգորիա:Քերականություն