Անոդ-մեխանիկական մշակում

Անոդ-մեխանիկական մշակում, մետաղի մշակման եղանակ՝ էլեկտրական հոսանքի քիմիական ու ջերմային համակցված ազդեցությամբ և գործիք-էլեկտրոդի մեխանիկական ներգործությամբ։ Կատարվում է ցածր լարման (20—30 վ) հաստատուն հոսանքի փակ շղթայում հատուկ էլեկտրոլիտի (հեղուկ ապակու) միջավայրում։

Մշակման պրոցես խմբագրել

Անոդի (մշակվող իրի) վրա էլեկտրոլիտի առաջացրած պաշտպանական թաղանթը պատռվում է գործիք-կաթոդի միջոցով, որի հետևանքով հոսանքի մեծացող խտությունը տվյալ տեղամասում քայքայում է անոդը։ Կիրառվում է մետաղների ուղղագիծ և կորագիծ կտրման, կարծր համաձուլվածքներից պատրաստված գործիքների սրման և հղկման համար։

Անոդ-մեխանիկական մշակման հաստոցը բաղկացած է՝

  • հենոցից (որի մեջ տեղավորվում են հաստատուն հոսանքի աղբյուրը, հոսանքասահմանափակող դիմադրությունների բլոկը և էլեկտրոլիտի մատուցման համակարգը)
  • մատուցման մեխանիզմ ունեցող սեղանից
  • պտտվող գործիքով իլային գլխիկից։

Գործիք-կաթոդը պատրաստվում է արույրից՝ հարթ կամ պրոֆիլավորվսւծ սկավառակի, ձողի, ժապավենի և այլ ձևով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 430