Անոդային ճառագայթներ
Անոդային ճառագայթներ, էլեկտրոնային կամ պարպման խողովակում անոդից որոշ դեպքերում առաքվող դրական իոններ։ Դիտվում են ալկալիական կամ հողալկալիական մետաղների աղերից որևէ մեկով երեսապատված անոդից դանդաղ էլեկտրոնների, ինչպես նաև մետաղական անոդին հարյուր Կէվ կարգի կինետիկ էներգիայով էլեկտրոնների հարվածների դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 430)։ |