Անշարժ գույքի չափագրում

Անշարժ գույքի չափագրում, հողամասերի և դրանց վրա ամրակայված շենքերի, շինությունների առկայության, նպատակային նշանակության, սեփականության, օգտագործման ձևերի, դրանց որակի ու քանակի, տեսքերի ու տեսակների վերաբերյալ տվյալների հաշվառումը։

Քանակական հաշվառում

խմբագրել

Քանակական հաշվառումն անշարժ գույքի առկա վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրումն է գծային չափերով (երկարություն, լայնություն, բարձրություն), մակերեսներով և ծավալներով։ Կատարվում է կադաստրային քարտեզագրման և չափագրումների միջոցով։

Որակական հաշվառում

խմբագրել

Որակական հաշվառումն իրականացվում է հողամասի և շինությունների նպատակային ու գործառնական նշանակության, կառուցման տարեթվի, արտաքին հարդարման, ավարտվածության աստիճանի, շինանյութի տեսակի (պատերի, միջհարկային ծածկի, տանիքի) և այլ բնույթի որակական տվյալների հավաքագրման միջոցով։ Անշարժ գույքի չափագրումն իրականացնում են համապատասխան որակավորման վկայական (լիցենզիա) ունեցող անձինք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։