«Աննուշկա» (ռուս.՝ «Аннушка»), ռեժիսոր Բորիս Բառնետի[1][2] սև-սպիտակ խորհրդային գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում դրամատուրգ Եֆիմ Սևելայի սցենարով։ Պրեմիերան տեղի է ունեցել 1959 թվականի ամռանը[3][4]։

Աննուշկա
ռուս.՝ Аннушка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Բառնետ
Սցենարի հեղինակԵֆրայիմ Սևելա
ԴերակատարներԻրինա Սկոբցևա, Անաստասիա Գեորգիևսկայա, Լև Բարաշկով, Էդուարդ Մարցևիչ, Օլգա Արոսևա, Ելենա Կորոլյովա, Եվգենի Մորգունով և Ստանիսլավ Չեկան
ԵրաժշտությունՅուրի Բիրյուկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն71 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է ռուս կին Աննա Դենիսովայի (Իրինա Սկոբցևա) բարդ ճակատագրի մասին, որը կրել է Հայրենական մեծ պատերազմի բոլոր դժվարությունները և զրկանքները։ Կորցնելով ամուսնուն՝ հետպատերազմյան տարիներին կարողացել է մեծացնել և դաստիարակել իր երեք երեխաներին՝ Սաշային, Նինային և Գրանատային[5]։

Իրինա Սկոբցևայի առաջին դրամատիկ դերերից մեկն է կինոյում, որտեղ նա մարմնավորում է ծանր ճակատագրով պարզ ռուս կնոջ։

Ֆիլմը 1960-ական թվականներին հայտնի երգիչ Լև Բարաշկովի առաջին աշխատանքն է կինոյում։

Ֆիլմի համար երգերի տեքստը գրել է խորհրդային հայտնի բանաստեղծ Լև Օշանինը[5]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Իրինա Սկոբցևա[6][7] Աննուշկա Աննուշկա
Անաստասիա Գեորգիևսկայա Պոլինա Սերգեևնա Պոլինա Սերգեևնա
Բորիս Բաբոչկին Իվան Իվանովիչ Իվան Իվանովիչ
Լև Բարաշկով Սաշա Սաշա
Էդուարդ Մարցևիչ Վովկա Վովկա
Օլգա Արոսևա Վովկայի մայրը
Ելենա Կոռոլյովա Գրանատա Գրանատա
Եվգենի Մորգունով[8] խաբեբա
Ստանիսլավ Չեկան զինվոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. УМЕР ГЕОРГИЙ НАТАНСОН
  2. Скончался известный российский кинорежиссер, работавший с Довженко
  3. Rollberg, 2016, էջ 84
  4. Первый век нашего кино, 2006
  5. 5,0 5,1 «Фильм «Аннушка» на телеканале Россия Культура». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  6. «Поздравления с юбилеем принимает Ирина Скобцева». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  7. Ирина Скобцева представит фильм Игоря Савченко «Тарас Шевченко»
  8. Аннушка (1959) Full Cast & Crew

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել