Աննա (ֆիլմ, 2019)

Դեկել Բերենսոնի նկարահանված կարճամետրաժ ֆիլմ

«Աննա» (ուկրաիներեն՝ Анна), լոնդոնաբնակ իսրայելցի կինոռեժիսոր Դեկել Բերենսոնի նկարահանած կենդանի գործողությամբ կարճամետրաժ ֆիլմ[1]։ 15 րոպեանոց ֆիլմն անդրադառնում է իրական աշխարհի սոցիալական և հումանիտար խնդիրներին՝ պատկերելով օտարերկրյա տղամարդկանց համար Ուկրաինայում կազմակերպված «Սիրո շրջագայությունները», ովքեր կին զուգընկեր են փնտրում՝ տուն տանելու համար[2][3][4][5]։

Աննա
ուկրաիներեն՝ Анна
Երկիր Ուկրաինա
 Իսրայել
 Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա
Թվականմայիսի 24, 2019
Լեզուուկրաիներեն և անգլերեն
ՌեժիսորԴեկել Բերենսոն
ՊրոդյուսերՓոլ Ուեսլի
Սցենարի հեղինակԴեկել Բերենսոն
ԴերակատարներԻստան Ռոզումնի
Տևողություն15 րոպե
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի 72-րդ կինոփառատոնում[6][7], արժանացել է BIFA մրցանակի, ընդգրկվել է BAFTA-ի կարճ ցուցակում, առաջադրվել է Իսրայելի և Ուկրաինայի կինոակադեմիաների մրցանակաբաշխություններում։

Սյուժե խմբագրել

Աննան միջին տարիքի միայնակ մայր է և ապրում է պատերազմից ավերված Արևելյան Ուկրաինայում, որևէ փոփոխության հույս չունի։ Մսի վերամշակման գործարանում աշխատելու ժամանակ նա լսում է ռադիոգովազդ՝ մասնակցելու օտարերկրյա տղամարդկանց համար կազմակերպված երեկույթին, ովքեր, սեր փնտրելու նպատակով, շրջում են երկրով մեկ։ Աննան դստեր հետ միասին հայտնվելով այնտեղ, առերեսվում է ծերության իրողությունների հետ և հասկանում տղամարդկանց իրական մտադրությունները։ Նրանք երկուսն էլ գիտակցում են իրավիճակի անհեթեթությունն ու անարգանքը[8]։

Դերերում խմբագրել

  • Սվետլանա Ալեքսեևնա Բարանդիչ - Աննա
  • Անաստասիա Վյազովսկայա - Ալինա
  • Ալինա Չոռնոգուբ - թարգմանիչ
  • Լիանա Խոբելյա - երեկույթի կազմակերպիչ

Կինոփառատոներ խմբագրել

Ֆիլմը ստացել է բազմաթիվ մրցանակներ, ցուցադրվել է մոտ 350 փառատոներում և ընտրվել ավելի քան 160 անգամ[9]

Տարի Ներկայացնող/Փառատոն Մրցանակ/Անվանակարգ Կարգավիճակ
2020 BAFTA Բրիտանական կարճամետրաժ ֆիլմ Ընդգրկվել է կարճ ցանկում[10]
Օֆիր Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ Առաջադրված

[10]

2019 Բրիտանական անկախ կինոյի մրցանակ Բրիտանական լավագույն կարճամետրաժ ֆիլմ Հաղթանակ[11]
DC կարճամետրաժ ֆիլմերի փառատոն Ակնառու միջազգային պատմողական ֆիլմ Հաղթանակ[12]
72-րդ Կաննի կինոփառատոն «Ոսկե արմավենի» - Լավագույն կարճամետրաժ ֆիլմ Առաջադրված

[13]

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Ռեժիսոր, սցենարիստ - Դեկել Բերենսոն
  • Պրոդյուսեր (ներ) Դեկել Բերենսոն, Մերլին Մերթոն, Օլգա Բեսխմելնիցինա, Փոլ Ուեսլի, Էնդրյու Կարլբերգ, Ալեքս Չանգ, Էլադ Քեյդան, Նատալյա Լիբեթ
  • Օպերատոր - Վլադիմիր Իվանով
  • Խմբագիր - Եգոր Տրոյանովսկի
  • Կինոարտադրությունը - Three Color Films, ESSE Production House, Blue Shadow Films

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Phillips, Jo (2019 թ․ նոյեմբերի 18). «The Woman's world». Cent Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. Mayers, Anna (2019 թ․ հունիսի 20). «'Anna' Director Dekel Berenson On His Global Approach To Storytelling». Close-Up Culture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. Christine (2019 թ․ հունիսի 26). «Ukrainian Love Tours And Dreams Of A Better Life In America». AMFM Magazine.tv (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Kermode, Jennie. «Movie Review». www.eyeforfilm.co.uk. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Stein, Frankie (2020 թ․ օգոստոսի 14). «An interview with Dekel Berenson, the director of 'Anna'». Film Daily (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. Seth, Radhika. «Vogue's Shortlist For YouTube's Film Festival». British Vogue (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. Clarke, Stewart (2019 թ․ մայիսի 18). «Cannes Shorts Competition Filmmaker Dekel Berenson Sets Feature Debut». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Vasquez, Felix. «Shorts Round Up of the Week – Cannes Contenders» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Oscars 2020: Dekel Berenson interview». lemagcinema.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. 10,0 10,1 «BAFTA announces shortlists for British Short Film and British Short Animation categories». www.bafta.org (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. «British Independent Film Awards 2019: The winners». Evening Express.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «DC Shorts WINS». DC Shorts WINS! (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. Grater, Tom. «Cannes Competition short 'Anna' set for feature treatment». Screen (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել