Աննա Ֆինուկեյն (հուլիսի 18, 1952(1952-07-18)[1], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի բանկիր, Ամերիկա բանկի փոխնախագահ և Ամերիկա Եվրոպա բանկի խորհրդի նախագահ[3]։ Աննա Ֆինուկեյնը ղեկավարում է բանկի սոցիալական ներդրումների, գլոբալ հանրային քաղաքականության, բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման հանձնաժողովները[4][5]։ 1995 թվականից Աննա Ֆինուկեյնը բանկային ոլորտում է աշխատում։ Ֆինուկեյնն իր աշխատանքային գործունեության սկզբնական շրջանում միացավ Ամերիկա բանկի ֆինանսական բաժնին, որը հետագայում միավորվեց Բոստոն բանկի հետ և դարձավ Ամերիկա բանկի մի մասը։ Աննա Ֆինուկեյնը մի քանի կազմակերպությունների խորհրդի անդամ է։  Ֆինուկեյնը ապրում է Մասաչուսեթս նահանգի Լինքոլն քաղաքում։

Աննա Ֆինուկեյն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1952(1952-07-18)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Հեմփշիրի համալսարան
Մասնագիտությունբանկիր
Պարգևներ և
մրցանակներ
 Anne Finucane Վիքիպահեստում

Վաղ մանկություն և կրթություն

խմբագրել

Ֆինուկեյնը ծնվել է իռլանդա-ամերիկյան ընտանիքում, Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքում, ընտանիքի վեց երեխաներից չորրորդն է[6]։ Նրա երկու ծնողների նախնիները եղել են Քորք շրջանից։ Նրա հայրը՝ Ուիլյամը, Բոստոնի հայրենասերների և տեղական բանկերի գլխավոր խորհրդատուն էր։ Նրա մայրը՝ Մերին, տնային տնտեսուհի էր[6]։ Ֆինուկեյնը ընկերություն էր անում Ռոբերտ Քրեյնի ի դուստրերից մեկի հետ։ Քրեյնը Ֆինուկեյնին ծանոթացրեց Բոստոնի այն ժամանակվա քաղաքապետ Քևին Ուայթի հետ։ Նյու Հեմփշիրի համալսարանն ավարտելուց հետո Ֆինուկեյնը աշխատել է քաղաքապետարանի արվեստի բաժնում[6]։

Բանկային ոլորտի կարիերա

խմբագրել

Ֆինուկեյնը 1995 թվականին միանալով Ամերիկա բանկի ֆինանսական բաժնին մտավ բանկային գործունեության մեջ և դարձավ կորպորատիվ հարաբերությունների և շուկայավարման ղեկավար[6]։ Աննա Ֆինուկեյնը աշխատել է բարելավել բանկի հեղինակությունը ցածրորակ վարկավորման ճգնաժամից հետո և օգնել է ձեռք բերել ընկերություններ[6]։ Ավելի ուշ Ամերիկա բանկի ֆինանսական բաժինը միավորվեցԲոստոն բանկի հետ։ Ֆինուկեյնը դարձել է Բոստոն բանկի հետ ֆինանսների, կորպորատիվ մարքեթինգի և հաղորդակցության գործադիր փոխնախագահ[7]։ 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո, երբ բանկը կորցրեց իր արժեքի 55% - ը, Աննա Ֆինուկեյնը, Ամերիկա բանկի գլոբալ ռազմավարության և շուկայավարման տնօրենն էր[6][8][9]։

2015 թվականին նշանակվել է ընկերության փոխնախագահ[10][11]։ Ֆինուկեյնը ընկերության կայուն շուկաների կոմիտեի համանախագահն է, ղեկավարում է բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման կոմիտեն, զբաղվում է հաճախորդների վերլուծությամբ, գլոբալ մարքեթինգով և հանրային քաղաքականության ռազմավարությամբ[12][13]։ Աննա Ֆինուկեյնը ղեկավարում է Ամերիկա բանկի բարեգործական հիմնադրամը[14]։

Հաղորդվում է, որ 2017 թվականի կեսերին Թրևիս Կալանիկի հրաժարականից հետո, Ֆինուկեյնին դիտարկում էին Ուբերի[15], գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածու[9][16]։ 2017 թվականի սեպտեմբեր ամսին Աննա Ֆինուկեյնը գլխավորել Է Ամերիկա Եվրոպական բանկի խորհուրդը, և հրաժարական տվել 2021 թվականին[17][18][19]։

Ճանաչում

խմբագրել

Ֆինուկեյնը 2010 թվականին Բոստոնի «100 կանայք, ովքեր ղեկավարում են Բոստոն քաղաքը» ցուցակում զբաղեցրել է վեցերորդ տեղը[7]։ Նա բարձր դիրքեր է զբաղեցրել ամերիկացի ազդեցիկ կանանց ցուցակներում, այդ թվում՝ 2009 թվականին Ամերիկացի բանկիրներ ամսագրի «Ամենաազդեցիկ կանայք» ցուցակում[20], 2011–2012 թվականներին[21][22] և 2014–2017թվականներին[15][23][24][25]։ Ամենաազդեցիկ կանանց հաջողության վարկանիշը 2016-ից 2020 թվականներին[12][26][27][28][29][30], և Ֆորբես ամսագրիի «Ամենաազդեցիկ կանայք» ցուցակները 2019 և 2020 թվականներին[31]։ Ֆինուկեյնն ընդգրկվել է նաև էներգետիկ ցուցակում։ 2013 թվականին[32] և 2014 թվականին Ֆինուկեյնը զբաղեցրել է 20-րդ տեղը Ֆորբես ամսագրի «50 ամենաազդեցիկ ղեկավարներ» ցուցակում[33][34]։ 2021 թվականին, ըստ Բարոնս ամսագրի, Ֆինուկեյնն ընդգրկվել է ԱՄՆ ֆինանսների ոլորտի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում[35]։ 2019 թվականին Ֆինուկեյնն ընդգրկվել է ամերիկյան գովազդի ֆեդերացիայի գովազդի փառքի սրահի անդամ[36]։ Ֆինուկեյնի այլ կոչումները ներառում են Մեծ Բոստոնի Առևտրի պալատի ականավոր բոստոնյան ակադեմիայի անդամությունը[37], կանանց ասոցիացիայի Նյու Յորքի մասնաճյուղից։ երկուսն էլ 2013 թվականին։ Բացի այդ, 2017թվականին Ֆինուկեյնն արժանացել է Բոստոնի Հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսության քաղաքային պլանավորման գրասենյակի մրցանակի՝ գործին նվիրվածության և սոցիալական արդարության համար աշխատելու համար[38]։

Ֆինուկեյնին տրվել է Ֆորբես ամսագրի 50 տարեկանից մեծ ձեռնարկատերերի, առաջնորդների, գիտնականների և ստեղծագործողների համար կազմված 2021 թվականի առաջին «50-ից 50» վարկանիշ[39]։

Անձնական կյանք

խմբագրել

Ֆինուկեյնն ամուսնացած է լրագրող Մայք Բարնիքլի հետ, որը երեք երեխա ունի մեկ այլ ամուսնությունից։ Աննա Ֆինուկեյն Մայք Բարնիքլ զույգն ունի չորս մեծահասակ երեխա[40], ապրում են Մասաչուսեթս նահանգի Լինքոլն քաղաքում[6][41]։ 2012 թվականին Բոստոն ամսագիրը Ֆինուկեյնին և Բարնիկլին ներառել է քաղաքի «Ազդեցիկ զույգեր» ցանկում[42]։ Ֆինուկեյնը Ամերիկա-Իռլանդական հիմնադրամի խորհրդի անդամ[18][43], ինչպես նաև Բրիգամի և կանանց հիվանդանոց, Քարնեգի Հոլլ, ՍՎՍ առողջություն (2011 թվականի հունվարից)[23][44] Լրագրողների միջազգային կենտրոն, Ջոն Ֆ. Քենեդու նախագահական գրադարան, Բոստոնի հանրային գրադարան հիմնադրամ և կերպարվեստի թանգարան, Բոստոն, Ջոն Ֆ. Քենեդու գրադարան հիմնադրամ[45][46], Առողջապահական գործընկերներ և Հատուկ Օլիմպիական խաղեր[38][41] անդամ է։ Աննա Ֆինուկեյնը միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ է, ինչպես նաև եղել է Մասաչուսեթսի կանանց ֆորումի նախագահը[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. https://www.iwmf.org/awards/courage-in-journalism-awards/
  3. «Women in charge: Bank of America's Anne Finucane». NBC News (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «World's Best Bank for Corporate Responsibility 2020: Bank of America». Euromoney (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  5. Colman, Zack (2021 թ․ մարտի 12). «Kerry to Wall Street: Put your money behind your climate PR». POLITICO (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Story, Louise; Morgenson, Gretchen (2012 թ․ հունվարի 14). «The Image Officer with a Lot to Fix». The New York Times. ISSN 0362-4331. OCLC 1645522. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Power: The 100 Women Who Run This Town». Boston (magazine). Metrocorp. 2010 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին. {{cite journal}}: Text "Boston" ignored (օգնություն)
  8. Portillo, Caroline McMillan (2014 թ․ սեպտեմբերի 22). «Straight talk from the so-called 'brutal' Anne Finucane, one of banking's most powerful women». The Business Journals. American City Business Journals. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  9. 9,0 9,1 Kosoff, Maya (2017 թ․ հուլիսի 21). «Uber Gets a New Front-Runner in the Race to Replace Travis Kalanick». Vanity Fair. Condé Nast]]. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  10. «Bank of America names Anne Finucane vice chairwoman». The Boston Globe. 2015 թ․ հուլիսի 22. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  11. D'Silva, Anil; Maan, Lehar; Raman, Rama Venkat (2015 թ․ հուլիսի 22). «Bank of America replaces CFO in management shake-up». Reuters. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  12. 12,0 12,1 «Most Powerful Women». Fortune. Time Inc. 2017. ISSN 0015-8259. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  13. Gernon, David (2017 թ․ հուլիսի 20). «A Bank of America vice chairman has been contacted about Uber's vacant CEO position, according to a report». CNBC. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  14. Peters, Andy (2017 թ․ հուլիսի 20). «B of A's Finucane said to be in the running for Uber CEO job». American Banker. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  15. 15,0 15,1 Wack, Kevin (2017 թ․ սեպտեմբերի 25). «Most Powerful Women in Banking: No. 9, B of A's Anne Finucane». American Banker. ISSN 0002-7561. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  16. Primack, Dan (2017 թ․ հուլիսի 20). «Scoop: Bank of America exec discussed for Uber CEO role». Axios. Axios Media. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  17. «Moves: Bank of America names leaders for new European hub». Reuters. 2017 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  18. 18,0 18,1 Brennan, Joe (2017 թ․ սեպտեմբերի 27). «Bank of America picks top executive to run post-Brexit EU hub in Dublin». The Irish Times. Irish Times Trust. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  19. Nguyen, Lananh (2021 թ․ օգոստոսի 26). «Two of Bank of America's Post-Crisis Leaders Will Retire». The New York Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 4-ին.
  20. «The 25 Most Powerful Women in Banking Take Charge in Turbulent Times». American Banker (անգլերեն). 2009 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  21. «The 25 Most Powerful Women in Banking». American Banker (անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  22. «Women in Banking: The Most Powerful in 2012». American Banker (անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  23. 23,0 23,1 «No. 12: Anne Finucane, Bank of America». American Banker. 2015 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  24. «The 25 Most Powerful Women in Banking». American Banker (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  25. «10. Anne Finucane, Bank of America». American Banker. 2016 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  26. «Most Powerful Women 2016: Anne Finucane». Fortune. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  27. Henderson, Bruce (2016 թ․ սեպտեմբերի 8). «Duke Energy CEO moves up Fortune's "most powerful women" list». The Charlotte Observer. The McClatchy Company. ISSN 2331-7221. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  28. «Most Powerful Women 2018: Anne Finucane». Fortune. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  29. «Most Powerful Women 2019: Anne Finucane». Fortune. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  30. «Most Powerful Women 2020: Anne Finucane». Fortune. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  31. «Anne Finucane». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  32. «Anne Finucane: Power List 2013». PRWeek. Haymarket Media Group. 2013 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  33. Monllos, Kristina (2014 թ․ նոյեմբերի 7). «Here Are Forbes' 50 Most Influential CMOs of 2014». Adweek. Beringer Capital. ISSN 0199-2864. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  34. Rooney, Jennifer (2014 թ․ նոյեմբերի 7). «The World's Most Influential CMOs 2014». Forbes. ISSN 0015-6914. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  35. Norton, Leslie P. «Anne Finucane». www.barrons.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  36. «Advertising Hall of Fame 2019 | AAF». www.aaf.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  37. Reidy, Chris (2013 թ․ փետրվարի 13). «Greater Boston Chamber of Commerce will honor Deval Patrick, Anne Finucane, and David McCullough as 'distinguished Bostonians'». Boston.com. Boston Globe Electronic Publishing Inc. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  38. 38,0 38,1 «Finucane honored by Planning Office for Urban Affairs». The Pilot ]. Roman Catholic Archdiocese of Boston. 2017 թ․ հունիսի 16. ISSN 0744-933X. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  39. Gross, Elana Lyn; Voytko, Lisette; McGrath, Maggie (2021 թ․ հունիսի 2). «The New Golden Age». Forbes. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  40. Ferro, Shane (2016 թ․ հունվարի 21). «Banking Doesn't Have to Be a Boys' Club, Bank of America Exec Says». HuffPost. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  41. 41,0 41,1 «Anne Finucane/Bank of America». Irish America. 2011 թ․ հունվար. ISSN 0884-4240. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  42. «Boston's Power Couples». Boston. 2012 թ․ մարտի 28. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  43. «Anne Finucane honored by American Ireland Fund». The Boston Globe. 2015 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  44. «Anne M. Finucane». CVS Health. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  45. «JFK Library Foundation selects first female chief». The Boston Globe. 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  46. McCambridge, Ruth (2015 թ․ օգոստոսի 7). «The JFK Museum's Epic Argument». Nonprofit Quarterly. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել