«Աննա Մոնսի տուն» (ռուս.՝ «Дом Анны Монс», Վանդերգուլստների տուն, ռուս.՝ Дом Вандергульстов), քարե ապարանք Մոսկվայում, Գերմանական արվարձանի միակ պահպանված բնակելի տունը[2]։ XVII և XVIII դարերի սահմանագծի դաշնային նշանակության հուշարձան է[3]։

Աննա Մոնսի տուն
Վերականգնված մոդել, ճարտարապետ՝ Նիկոլայ Ավակումով
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
ՓողոցԲաումանի փողոց (53c8) և Ստարոկիրոչնի նրբանցք
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Քարե ապարանքը պատկանել է հայր և որդի Վան-դեր-Գուլստներին, որոնք եղել են ցար Ալեքսեյ Միխայլովիչի և կայսր Պետրոս I-ի բժիշկները։ Առասպելը տունը կապում է Պետրոս I-ի սիրեցյալ Աննա Մոնսի անվան հետ։

Շինությունը գտնվում է ճշգրիտ սարքերի գործարանի տարածքում, որը չի գործում 2004 թվականից։ Երկու կողմից ապարանքը շրջապատված է գործարանի՝ XX դարի սկզբին կառուցված հին մասնաշենքերով, մյուս երկու կողմերից՝ 1980-ական - 1990-ական թվականների սկզբի կիսակառույց շենքով։

«Արխնադզոր» շարժման տվյալներով՝ «Ռուսական տիեզերական համակարգեր» («ՌՏՀ») պետական ձեռնարկության, որի օգտագործմանն է հատկացվել շենքը, անգործության պատճառով մշակութային ժառանգության օբյեկտը հայտնվել է վթարային վիճակում։ 2014 թվականի վերջի դրությամբ շենքը «չի վերանորոգվում, չի օգտագործվում, խարխլվում է ու քանդվում, այն չեն կարող այցելել զբոսաշրջիկները»[4]։

Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը 2015 թվականի հունվարի 28-ին «ՌՏՀ»-ին տուգանել է 200 հազար ռուբլով՝ մշակութային ժառանգության օբյեկտն օգտագործողի կողմից պահպանության համար նախատեսված պարտավորությունները չկատարելու համար։ 2015 թվականի ապրիլի 29-ին Իններորդ արբիտրաժային վերաքննիչ դատարանը մերժել է «Ռուսական տիեզերական համակարգեր» ԲԲԸ-ի՝ Մոսկվայի արբիտրաժային դատարանի 2015 թվականի փետրվարի 27-ի որոշումը բողոքարկող վերաքննիչ հայցը[5]։ 2016 թվականի վերջին շենքն անցել է ՌԴ մշակույթի նախարարությանը կից Պատմության և մշակույթի հուշարձանների կառավարման և օգտագործման գործակալության վարույթ և նրա կողմից հանվել է աճուրդի «Մեկ ռուբլի մեկ մետրի դիմաց» ծրագրի շրջանակներում[6][7] (աճուրդը չի կայացել)։ 2017 թվականի մարտին մշակութային ժառանգության դեպարտամենտը առաջադրանք է տվել[8] մշակելու օբյեկտի պահպանության գիտական-նախագծային փաստաթղթերը[9]։

Մինչև 1980-ական թվականների վերջը շենքի դարպասին եղել են սպիտակ քարից պատրաստված առյուծներ։ Սակայն ճշգրիտ գործիքների ԳՀԻ-ի գործարանի շենքերից մեկի կառուցման ժամանակ դարպասը քանդվել է, իսկ առյուծներն ապամոնտաժել են։ Գործարանի տնօրենը տեսել է, որ դրանք ընկած են փողոցում արկղերի մեջ, և պնդել է, որ փոխանցվեն Մոսկվա քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր վարչությանը։ Առյուծները հետագայում տեղադրվել են XVIII դարի Վելիկոլեպովների քաղաքային դաստակերտի մուտքի մոտ[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. Рустам Рахматуллин (17.03.2010). «Дом Анны Монс нашелся на заводском дворе». Известия.
  3. «Палаты (Дом Анны Монс), XVII в.». Портал открытых данных Правительства Москвы. Объекты культурного наследия. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Архнадзор» просит Собянина сохранить палаты Анны Монс. // Газета.RU
  5. «Акт девятого арбитражного апелляционного суда». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  6. Евгения Твардовская, Константин Михайлов (10.02.2017). «Дом Анны Монс вернулся из Роскосмоса». Хранители наследия.
  7. «Аренда за 1 рубль». Агентство по управлению и использованию памятников истории и культуры (АУИПИК).
  8. Департамент культурного наследия города Москвы (20.03.2017). «Департаментом культурного наследия города Москвы в период с 6 по 12 марта 2017 г. выдано 25 заданий, разрешений на проведение работ по сохранению объектов культурного наследия». официальный сайт мэра Москвы. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Красная книга Архнадзора: электронный каталог объектов недвижимого культурного наследия Москвы, находящихся под угрозой» «Палаты Анны Монс» (Палаты Ван-дер-Гульстов) - Бауманская ул., д. 53, стр. 8».
  10. «Городская усадьба Великолеповых» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.

Գրականություն խմբագրել

  • Либсон В. Возрожденные сокровища Москвы. Московский рабочий, 1983. с. 255
  • Макаревич Г. Памятники архитектуры Москвы: Территория между Садовым кольцом и границами города XVIII века : от Земляного до Камер-Коллежского вала. Искусство, 1998. с. 423

Արտաքին հղումներ խմբագրել