Աննա Սեմյոնովա Մաչիզ (ռուս.՝ Анна Семёновна Мачиз, դեկտեմբերի 18, 1910(1910-12-18)[1], Մինսկ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 28, 1988(1988-08-28)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), բելառուս իրավաբան, Մինսկի գետտոյի մասին հուշագրերի հեղինակ։

Աննա Մաչիզ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 18, 1910(1910-12-18)[1]
ԾննդավայրՄինսկ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 28, 1988(1988-08-28)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունիրավաբան, լրագրող և քրեական քննիչ

Կենսագրություն

խմբագրել

Աննա Մաչիզը ծնվել է 1910 թվականի դեկտեմբերի 18-ին երկաթուղային ծառայողի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Աննան ունեցել է հարազատ եղբայր՝ Սավելին[2]։

Հայրը մահացել է 1932 թվականին։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո` մեկ տարվա ընթացքում` 1927 թվականի հուլիսի 1-ից մինչև 1928 թվականի օգոստոսի 28-ը, Աննան Բոբրույսկի շրջանի դատախազությունում աշխատել է որպես տեխնիկական աշխատակից։ 1928-1931 թվականներին նա սովորել է Մինսկի իրավաբանական ինստիտուտում, այնուհետև աշխատել Մոզիրսկի շրջանի դատախազության քննիչ, ապա աշխատել է Լենինգրադում։

1933 թվականին վերադարձել է Մինսկ, որտեղ աշխատել է որպես ԲԽՍՀ ՆԳՎ-ի քրեական հետախուզության քննիչ՝ նախքան Հայրենական մեծ պատերազմի սկսվելը։

Պատերազմի սկսվելուն պես Աննա Մաչիզն արդեն զբաղեցրել է կարևորագույն գործերով քննիչի պաշտոնը։

1941 թվականին մոր հետ հայտնվել է գերմանացիների կողմից գրավված տարածքում և ուղարկվել Մինսկի գետտո։ Գետտոյում եղել է հակաֆաշիստական ընդհատակի մասնակիցներից մեկը։ 1943 թվականի գարնանը մոր մահից հետո հեռացել է գետտոյից պարտիզանների մոտ։ Ապրիլի 4-ից ծառայել է № 106 պարտիզանական ջոկատում։ Պատերազմի ավարտին զբաղեցրել է պարտիզանական բրիգադի հատուկ բաժնի պետի տեղակալի պաշտոնը։

Մինսկի ազատ արձակումից հետո` 1944 թվականի օգոստոսի 1-ից, վերադարձել է կարևորագույն գործերով քննիչի աշխատանքին, որից առողջական խնդիրների պատճառով ազատվել է 1945 թվականի սեպտեմբերի 27-ին։ Նրան շնորհվել է արդարադատության խորհրդական դասային աստիճան։

1945 թվականի հոկտեմբերից Աննա Մաչիզը մինչ թոշակի անցնելն աշխատել է «Զորկա» թերթի նամակների բաժնում։

Աննա Մաչիզը մահացել է Մինսկում 1988 թվականի օգոստոսի 28-ին։

Հուշեր

խմբագրել

Մինսկի գետտոյում տեղի ունեցած իրադարձությունների մասին իր հիշողությունները Աննան գրառել է 1943 թվականի դեկտեմբերին պարտիզանական ջոկատում։ Պատմաբան Էմանուել Իոֆեն նշել է, որ այդ գրությունները գետտոյի և ընդհատակի առաջին պատմությունն են։ Իոֆեն նաև պնդել է, որ Վասիլի Գրոսմանի և Իլյա Էրենբուրգի «Սև գրքում» հայտնված «Մինսկի գետտոյի պատմության» հիմքում հենց Աննա Մաչիզի գրառումներն են։

Նրա հիշողությունների ամբողջական ժողովածուն հրատարակվել է 2011 թվականին Մինսկի գետտոյի գոյության վերաբերյալ բելառուս պատմաբանների և փաստաթղթերի մի քանի հոդվածների հավելվածով։ Գիրքը ներկայացվել է 2011 թվականի նոյեմբերի 10-ին Պատմական արվեստանոցում՝ պատմաբան Կուզմա Կոզակի ղեկավարությամբ[3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. Иоффе, 2011
  3. «От довоенного миллиона в Беларуси осталось 13 тысяч евреев». Белорусский Партизан. 2011 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  4. «В Белоруссии выходит книга бывшей узницы Минского гетто». Jewish.ru. ФЕОР. 2011 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Գրականություն

խմբագրել