Աննա Հովակիմյան

հայ ակնաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աննա Վիկտորի Հովակիմյան, հայ ակնաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ «Ակնային հիվանդությունների և միկրովիրաբուժության» բնագավառի պատվավոր ակնաբույժ, Ակնաբուժության և միկրովիրաբուժության ոլորտների հավատարմագրված վիրաբույժ (1998)։ Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ[1], Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի դոցենտ։

Աննա Հովակիմյան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1993)
Մասնագիտությունակնաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

ԱՊՀ տարածաշրջանում միակ ակնաբույժն է, ով իրականացնում է Բոստոնյան կերատոպրոթեզի (արհեստական եղջրաթաղանթ) տեղադրում[2]։

Կենսագրություն խմբագրել

1987-1993 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, 1993-1995 թվականներին՝ կլինիկական օրդինատուրայում Սերգեյ Վարդանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։ 1998 թվականին ստացել է ակնաբուժության և միկրովիրաբուժության լիցենզավորված վիրաբույժի կոչում։ 2004 թվականին պաշտպանել է «Աչքի տոքսոպլազմոզ» թեմայով թեկնածուական թեզը, 2011 թվականին՝ «Ուվեիտ կապված հիպերտոնիկ սինդրոմի և համակարգային հիվանդությունների հետ» թեմայով դոկտորական թեզը։

1998 թվականին եղել է Աչքի հանրապետական կենտրոնի վնասվածքների բաժանմունքի ակնաբույժ, 1998-2002 թվականներին՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքների և վիտրեոռեթինալ բաժանմունքի ակնաբույժ, 2002-2005 թվականներին՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի եղջերաթաղանթի բուժման ծառայության ղեկավար։ 2004 թվականից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի ասոցացված պրոֆեսոր է։ 2005 թվականից ղեկավարում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի եղջերաթաղանթի ուվեիտի բաժանմունքը[2]։

Հրապարակումներ խմբագրել

Մասնակցել է բազմաթիվ գիտական համաժողովների, ունի տպագրված աշխատանքներ, հոդվածների, ամսագրային նյութերի, հրատարակումների հեղինակ է։

Դասագիրք խմբագրել

  • «Conjunctivitis» ուսանողների և ռեզիդենտների համար, 2015։

Անդամակցություն խմբագրել

  • Կատարակտի և ռեֆրակցիոն վիրաբուժության ամերիկյան միության (ASCRS) անդամ, 2009[2]
  • Հայկական բժշկական ասոցիացիայի (AMA) անդամ, 2004[2]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Ակնաբույժ-թարգմանիչ, Օրբիս միջազգային կազմակերպություն, 1996[2]
  • Պարգև «Երիտասարդ բժիշկների 1-ին միջազգային համաժողով»-ի լավագույն զեկույցի համար, Երևան, 2001[2]
  • Կեսոյանի անվան ամենամյա մրցանակ, Երևան, 2001[2]
  • Պարգևատրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի կողմից «Երիտասարդ բժիշկների 2-րդ միջազգային համաժողով»-ի լավագույն զեկույցի համար, Երևան, 2003[2]
  • Պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ բժշկի պարտականություններն առավելագույնս բարեխղճորեն կատարելու համար, 2004[2]
  • «Ավետիս Ահարոնյան» 2-րդ աստիճանի արծաթե մրցանակ «1500000+1 Հայաստան–Սփյուռք մշակութային կամուրջ» ՀԿ-ի կողմից, 2015[2]
  • Արծաթե մրցանակ AECP 25 տարվա նվիրված աշխատանքի և ներդրումների համար, 2017։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել