Աննա Կ

հագուստի մոդելավորող

Աննա Կարենինա, հայտնի է նաև որպես Աննա Կ (ուկրաիներեն՝ Ганна Коломоєць, նոյեմբերի 20, 1995(1995-11-20), Կրեմենչուգ, Պոլտավայի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի հագուստի մոդելավորող[1]։

Աննա Կ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1995(1995-11-20) (28 տարեկան)
ԾննդավայրԿրեմենչուգ, Պոլտավայի մարզ, Ուկրաինա
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտություննորաձևության դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
Design It
Կայքannak.fashion
 Anna Kolomoets Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աննա Կարենինան ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 20-ին, Կրեմենչուգում[2]։ Այստեղ ավարտել է արվեստի դպրոցը, որից հետո ընդունվել է Կիևի ազգային համալսարանի տեխնոլոգիայի և դիզայնի քոլեջը։ 14 տարեկանում սկսել է մոդելի կարիերա և հայտնվել «ТОП 10» ամսագրի շապիկին[3][4]։

2012 թվականին, 16 տարեկանում Աննան իր առաջին հավաքածուն ներկայացրել է Mercedes-Benz Kiev Fashion Days նորաձևության շաբաթվա ընթացքում[3][5]։ 2013 թվականի փետրվարին Աննան իր հավաքածուն ներկայացրել է Լոնդոնում նորաձևության շաբաթվա ընթացքում Fashion Scout-ի շրջանակներում։ Նույն շրջանում իր հավաքածուն ներկայացրել է Mercedes-Benz Kiev Fashion Days-ի մեծ պոդյումին[6]։

2013 թվականի հոկտեմբերին Աննա Կ-ի ապրանքանիշը հաղթել է սկսնակ դիզայներների մրցույթում[2][7]։ Ոգեշնչվելով միջազգային խմբագիր Vogue Сьюзи Менкес «The Circus of Fashion»-ի հոդվածով Աննան 2014 թվականին Ֆլորենցիայի Pitti Immagine W ցուցադրությանը ներկայացրել է Fashion Circus սպորտային վերնաշապիկների շարքը։ 2014 թվականի ընթացքում վաաճառվել էր ավելի քան 3000 վերնաշապիկ[7]։

2015 թվականի հունվարին Աննա Կ-ն ներկայացրել է վերնաշապիկների և սվիթշոտերի հավաքածուն, որը ստեղծել է ֆրանսիական Les (Art)Ists ապրանքանիշի հետ համատեղ։ Փետրվարին Աննա Կ-ն ներկայացրել է «The Little Match Girl» հավաքածուն, ոգեշնչվելով Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» հեքիաթից։ Ներկայումս Աննա Կ-ի հավաքածուները ներկայացված են 25 երկրների 40 խանութներում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել