Աննա Ախմատովայի հուշարձան (Մոսկվա)

Աննա Ախմատովայի հուշարձան (ռուս.՝ Памятник Анне Ахматовой), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովային։ Հուշարձանը տեղադրվել է 2000 թվականի  նոյեմբերի 7-ին Բոլշայա Օրդինկա փողոցում[1]։

Աննա Ախմատովայի հուշարձան
Բոլշայա Օրդինկա, թիվ 17 շենքը։
Աջ կողմում երևում է Աննա Ախմատովայի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործVladimir Surovtsev?
Ստեղծում2000
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Որպես հուշարձանի հիմք ընտրվել է բանաստեղծուհու ընկեր իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի նկարը[1][2]։

Ամեդեո Մոդիլիանիի արած ուրվանկարը

Պատմություն

խմբագրել

Աննա Ախմատովայի հուշարձանը Մոսկվայում բացվել է 2000 թվականին՝ մայրաքաղաքում քանդակների «Օրդինկա՝ «Արծաթե դարաշրջան»» հնչեղ անվամբ զբոսայգու ստեղծման ծրագրի շրջանակներում։ Բացումը կայացել է նոյեմբերի 7-ին։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Սուրովցևը և ճարտարապետ Նատալյա Դմիտրիևնա Զեմլյանովսկայան[1]։

Մեծ բանաստեղծուհու կերպարը կերտվել է Աննա Ախմատովայի ընկերոջ` իտալացի նկարիչ և գրաֆիկ Ամեդեո Մոդիլիանիի նկարի հիման վրա։ Այս ուրվանկարում նա ներկայացրել է լայն բազկաթոռում կիսապառկած կնոջ[1]։

Աննա Ախմատովայի հուշարձանը տեղադրվել է Բոլշայա Օրդինկա փողոցի թիվ 17 շենքի բակում։  Այդ շենքում են բնակվել բանաստեղծուհու մտերիմ ընկերները՝ Արդովների ընտանիքը, և այդտեղ նա ապրել է, երբ 1934-1963 թվականներին ժամանել է Մոսկվա[1]։

Նկարագրություն

խմբագրել

Քանդակը պատրաստած է բրոնզից և տեղադրված է անհամաչափորեն բարձր գրանիտե պատվանդանի վրա[1][2]։

Հուշարձանին մասին թիվ 17 շենքի պատին կա հուշատախտակ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Памятник Анне Ахматовой на Большой Ордынке в Москве».
  2. 2,0 2,1 2,2 «Памятник Анне Ахматовой в Москве».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել