«Անմոռանալի օր», 2018 թվականին նկարահանված հայկական ռոմանտիկ կատակերգություն։

Անմոռանալի օր
Երկիր{{{2}}} Հայաստան
Ժանրկատակերգություն և մելոդրամա
Լեզուհայերեն
ՌեժիսորՀենրի Քոչարյան
Սցենարի հեղինակՀենրի Քոչարյան
ԴերակատարներԳոշ Հակոբյան
Էլեն Գևորգյանի
Արթուր Սիմոնյան
Թաթուլ Բոստանչյան
Մովսես Նիկողոսյան
Նարեկ Մախսուդյան
ՕպերատորԵղիշե Սողոմոնյան
ԿինոընկերությունAryan production

ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 8-ին։

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստը Հենրի Քոչարյանն է, օպերատորը` Եղիշե Սեղեմոնյանը, սցենարի համահեղինակը` Արմեն Վարդանյանը։ Ֆիլմում նկարահանվել են Արթուր Սիմոնյանը, Թաթուլ Բոստանչյանը, Մովսես Նիկողոսյանը, Գոշ Հակոբյանը, Պերճ Աբովյանը, Վազգեն Ծատինյանը, Էլեն Գևորգյանը, Նարեկ Մախսուդյանը և այլք[1]։

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող Լոռու մարզի Ակներ գյուղում[2]։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը չորս ընկերների մասին է, ովքեր որոշում են մեկ օր անցկացնել քաղաքից դուրս` իրենցից մեկի պապիկի տանը։ Հասնելով հեռավոր և ժամանակակից կյանքից կտրված գյուղ՝ տղաներից մեկն անսպասելի սիրահարվում է։ Տղաները փորձում են ամեն բան անել՝ օգնելու իրենց սիրահարված ընկերոջը շահել այդ աղջկա սիրտը և ընթացքում ստիպված են լինում հաղթահարել փոքրիկ փորձություններ[1][2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Mediamax. ««Անմոռանալի օր». Չորս ընկերների անհավանական արկածները Լոռիում». Bravo.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  2. 2,0 2,1 «Չորս ընկերոջ արկածները` հեռավոր գյուղում. «Անմոռանալի օր» կատակերգության պրեմիերան ու հայտնի հյուրերը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել