Անմեղ կույսի սոդոմական ինքնաբավարարումը (նկար, Դալի)

Սալվադոր Դալիի նկար

«Անմեղ կույսի սոդոմական ինքնաբավարարումը» (անգլ.՝ Young Virgin Auto-Sodomized by the Horns of Her Own Chastity), Սալվադոր Դալիի նկարներից, որը հեղինակը նկարել է 1954 թվականին։ Այս նկարը կարելի է համարել Դալիի հեղինակած «Կինը պատուհանի մոտ» կտավի իմաստային շարունակությունը։ Այստեղ պատկերված է Դալիի քույր Մարիան[3] [4]:

Անմեղ կույսի սոդոմական ինքնաբավարարումը
անգլ.՝ Young Virgin Auto-Sodomized by the Horns of Her Own Chastity
տեսակԳեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1954
բարձրություն40.5
լայնություն30.5
ստեղծման վայրPort Lligat?
ուղղությունսյուրռեալիզմ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՓարիզ[1]
հավաքածուԼուվրի գեղարվեստի բաժին
քաղաքՓարիզ
սեփականատերPlayboy Enterprises[2]
Ծանոթագրություններ

Պատմական ակնարկ խմբագրել

Մինչ կտավը նկարելը, Դալին և Մարիան սերտ փոխհարաբերություններ ունեին։ Ամեն ինչ կործանվում է, երբ Մարիան հրատարակում է իր` «Սալվադոր Դալին քրոջ աչքերով» կենսագրական գիրքը։ Իր գրքում Մարիան ներկայացնում է մի նկար, որից Դալին խիստ վիրավորվում է, և այստեղից սկսվում են նրանց բարդ փոխհարաբերությունները։ Իրականում Մարիայի գիրք գրելու նպատակը այլ էր։ 1942 թվականին Դալին հրատարակում է «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» ինքնակենսագրական գիրքը, որտեղ արտահայտվում է իր ընտանիքի մասին ոչ այդքան էլ դրական տեսանկյունից։ Մարիան, զայրանալով եղբոր արարքից, 1949 թվականին որոշում է իր գիրքը հրատարակել։ Դալին էլ իր հերթին 1954 թվականին նկարում է «Անմեղ կույսի սոդոմական ինքնաբավարարումը»` պատկերելով քրոջը։ Կա վարկած, որ նա նկարը նկարելիս ոգեշնչվել է 1930-ական թվականներին լույս տեսնող պոռնոգրաֆիկ ամսագրի լուսանկարիչներից մեկի աշխատանքներով։ Այստեղից էլ տարածվեցին լուրեր Դալիի և նրա քրոջ միջև եղած հավանական սեռական կապի մասին։ Այստեղ Դալիի նպատակն է պատկերել քրոջ դավաճանությունը[3][4]։

Ընդհանրապես Դալին շատ է իր ստեղծագործություններում անդրադառնում կնոջ սեռականությանը։ Եթե այդ հանգամանքը դիտարկենք հոգեբանական տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ դրա հիմքը Դալիի և մոր մտերմիկ փոխհարաբերություններն են։ Նա երբեք էլ կապված չի եղել հոր հետ և ամեն հարցում ապավինել է միայն մորն ու քրոջը։ Կանայք մեծ դեր են ունեցել Դալիի կյանքում[3][4]։

Նկարագրություն խմբագրել

«Անմեղ կույսի սոդոմական ինքնաբավարարումը» նկարը մի քանի իմաստ է իր մեջ պարունակում՝ քրոջ զայրույթն ու դավաճանությունը, ինչպես նաև կնոջ մարմնի ազատության գաղափարը, որը շատ համարձակ հայտարարություն էր այն ժամանակներում[3][4]։

Նկարում կան բազմաթիվ սիմվոլներ՝ այդ թվում՝ ռնգեղջյուրի եղջյուրներ։ Այն ագրեսիվության և հարձակման նշան է։ Եթե նկարը ներկայացնենք պատկերավոր կերպով, ապա Դալին հենց եղջյուրներն է և հարձակվում է քրոջ վրա։ Այստեղ կրկին կա վարկած, որ Դալին պատկերել է իր և քրոջ միջև տեղի ունեցած սեռական ակտը։ Հնարավոր է, որ Դալին ցանկանում է նաև ասել, որ կինն ունի նաև կենդանական բնազդներ, և պետք է նրան հանգիստ թողնել։ Մի բան ակնհայտ է. Դալին շատ էքսցենտրիկ էր և դա խիստ արտահայտված է իր աշխատանքներում[3][4]։

Միայն Դալին գիտե, թե իրականում ինչ էր ուզում ասել այս նկարով։ Արդյո՞ք սա իր յուրօրինակ սիրային նամակն է, թե՞ հերթական աղմկահարույց գործը[3][4]։

«Անմեղ կույսի սոդոմական ինքնաբավարարումը» նկարը Դալիի ամենասադրիչ նկարը չէ, սակայն այն այնպիսի լայն հասարակայնություն է ձեռք բերել իր նախապատմության համար, որը շատ շփոթեցնող է։ Պատկերում է տղամարդու պայքարը իր իսկ սիրո և դավաճանված լինելու զգացողության հետ, որն ի վերջո ներկայացվում է գեղեցիկ և սադրիչ կերպով[3][4]։

Կորցնելով մորը, քրոջ և կնոջը` Դալին այս նկարով, կարծես, ցանկացել է իր վրեժը լուծել և զայրույթն արտահայտել։ Նա ցանկանում է այս կերպ ազատություն տալ կնոջը։ Իրեն որպես եղջյուրներ պատկերելով` թվում է, թե ներողություն է խնդրում մորից, քրոջից և կնոջից[3][4]։

Ահա այսպիսի տարօրինակ և ալյաբանական կերպով է Դալին ընկալում կնոջ գեղեցկությունը[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել