Անմեղության թանգարան (թանգարան)

թանգարան Ստամբուլում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անմեղության թանգարան (այլ կիրառումներ)

Անմեղության թանգարան (թուրքերեն՝ Masumiyet Müzesi), գրող Օրհան Փամուկի կողմից հիմնադրված թանգարան Ստամբուլում։ Թանգարանը տեղավորված է 19-րդ դարում կառուցված շենքում։ Թանգարանը համարվում է Օրհան Փամուկի 2008 թվականին հրապարակած համանուն վեպի ուղեկիցը, որտեղ պատմությունները ծավալվում են ստամբուլյան երկու ընտանիքների շուրջ։ 2014 թվականի մայիսի 17-ին թանգարանն արժանացել է Տարվա եվրոպական թանգարան մրցանակին[2]։

Անմեղության թանգարան
Տեսակթանգարան և տեսարժան վայր
Երկիր Թուրքիա[1]
ՏեղագրությունԲեյօղլու և Ստամբուլի մարզ
ՀասցեÇukurcuma Caddesi - Dalgıç Çıkmaz
Հիմնադրվել է2012
ՀիմնադիրՕրհան Փամուկ
Կայքmasumiyetmuzesi.org/en(անգլ.) և masumiyetmuzesi.org(թուրքերեն)
Քարտեզ
Քարտեզ

Եվ վեպը, և թանգարանը ներկայացնում են Ստամբուլի վերին խավի կյանքը 1970-ական թվականներից մինչև 2000-ականների սկիզբ[3]։ Վեպում ներկայացված է ստամբուլաբնակ հարուստ Քեմալի սիրո պատմությունը, ով սիրահարվում է իր աղքատ զարմիկին, իսկ թանգարանում ներկայացված են նրանց սիրո պատմության ցուցանմուշները[3][4]։ Ըստ թանգարանի կայքի՝ թանգարանի հավաքածուն կազմող ավելի քան 1000 ցուցանմուշները ներկայացնում են, թե ինչ են վեպի հերոսները «օգտագործել, հագել, լսել, տեսել, երազել. ամենը մանրակրկիտ ներկայացված է արկղերում և ցուցափեղկերում»։

Պատմություն

խմբագրել

Թանգարանի համար ցուցանմուշներ Փամուկը սկսել է հավաքել 1990-ական թվականների կեսից։

  Ես ցանկանում էի հավաքել և թանգարանում ներկայացնել վեպի «իրական» օբյեկտները և վեպ գրել դրանց մասին[5]։  

Փամուկը նշում է, որ թանգարանում ցուցադրված որոշ օբյեկտներ պատկանում են ընտանիքին և ընկերներին, իսկ մյուսները գտնվել են Ստամբուլի այլ վայրերից կամ հավաքագրվել են ամբողջ աշխարհից[5]։ Այնուամենայնիվ, նա չի նշել, թե որ նմուշներն են, որոնք ուղղակիորեն կապված են իր կյանքի հետ. նա պնդում է, որ թանգարանի պատմությունը պետք է արտացոլի վեպի պատմությունը, և ոչ թե իր՝ նշելով.

  Սա Օրհան Փամուկի թանգարանը չէ[6]։  

2008 թվականին, երբ վեպը լույս տեսավ թուրքերեն, թանգարանի հավաքածուն հավաքված էր արվեստագետների, դիզայներների, ճարտարապետների բազմամասնագիտական թիմի հետ միասին։ Թանգարանը հանրության համար բացվեց 2012 թվականի ապրիլին[6]։

  Քանի որ շատ լուրջ եմ վերաբերվում թանգարաններին, երբեմն զայրանում եմ դրանց վրա, բայց միևնույն ժամանակ չեմ ցանկանում զայրույթով խոսել դրանց մասին։ Իմ մանկության տարիներին Ստամբուլում մի քանի թանգարաններ կային, դրանցից շատերը պետական հովանավորության տակ գտնվող պատմական կառույցներ էին։ Ավելի ուշ, Եվրոպական քաղաքների փոքր թանգարաններն ինձ թույլ տվեցին զգալ, որ թանգարանները կարող են պատմել նաև անհատների պատմությունները։ Երբեք չեմ մոռանում մարդկության հարստություններ համարվող Լուվրը, Մետրոպոլիտենը, Բրիտանական թանգարանը, Պրադոն։ Բայց դեմ եմ այն գաղափարին, որ այս հսկայական հուշարձանային գանձերը պետք է ապագայի թանգարանների մոդելը հանդիսանան։ Թանգարանները պետք է մարդկանց մասին պատմեն։ Պետական հովանավորության տակ գտնվող թանգարանները նպատակ ունեն ներկայացնելու պետությունը, և ոչ անհատներին։ Սա ոչ լավ, ոչ էլ անմեղ նպատակ է[7]։  

Տեղայնք

խմբագրել

Ավելի քան 1000 ցուցանմուշ պարունակող թանգարանը գտնվում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի Çukurcuma հատվածում։ Հավաքածուն տեղավորված է Çukurcuma Sk և Dalgiç Sk փողոցների անկյունում գտնվող 19-րդ դարում կառուցված շենքում[4][6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GeoNames — 2005.
  2. «Տարվա թանգարան է դարձել Ստամբուլի «Անմեղության թանգարանը» | AraratNews». AraratNews. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  3. 3,0 3,1 Pamuk, Orhan. "Orhan Pamuk on His Museum of Innocence in Istanbul", The Daily Beast, New York, 27 August 2012. Retrieved on 13 June 2013.
  4. 4,0 4,1 Pamuk, Orhan (2009). "The Museum of Innocence. Alfred A. Knopf, New York. ISBN 9789750506093.
  5. 5,0 5,1 Pamuk, Orhan (2012). " The Innocence of Objects: The Museum of Innocence, Istanbul. Alfred A. Knopf, New York. ISBN 9781419704567.
  6. 6,0 6,1 6,2 Kennedy, Michael. "Turkish Writer Opens Museum Based on Novel”, The New York Times, New York, 29 April 2012. Retrieved on 13 June 2013.
  7. «Թուրք Նոբելյան մրցանակակիրն «Անմեղության թանգարան է» բացել». Epress.am. 2012 թ․ ապրիլի 21. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անմեղության թանգարան (թանգարան)» հոդվածին։