Անձնավորում
Անձնավորում, պրոզոպոպեա, ոճական հնարանք, որով բնությունը, առարկաներն ու կենդանիները շնչավորվում են, օժտվում մարդկային հատկանիշներով։ Անձնավորումը սկզբնապես կապված է եղել տոտեմիստական մտածողության հետ և լայնորեն կիրառվել է ժողովրդական բանահյուսության մեջ։ Ժամանակակից գրականության մեջ անձնավորումը միջոց է, որն ուժեղացնում է շարադրանքի հուզական հագեցվածությունը (օրինակ՝ Հ. Թումանյանի «Անուշ» պոեմում, Սարոյի թաղման ժամանակ՝
«Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով
Բույր խընկեցին դյուրեկան,
Ծեր Դև–բեդն Էլ ահեղ ձենով
Երգեց վըսեմ շարական»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 428)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձնավորում» հոդվածին։ |