Անձնավորություն (ֆիլմ)
Պերսոնա, սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ` նկարահանված ռեժիսոր Ինգմար Բերգմանի կողմից։ Ֆիլմի հեղինակը իր «Շշուկներ և ճիչեր» ֆիլմի հետ միասին այս ֆիլմը համարել է իր կարիերայի կարևոր ֆիլմը։ Գլխավոր դերերում են Բիբի Անդերսոնը և Լիվ Ուլմանը։ Պրեմիերան կայացել է 1966 թ. հոկտեմբերի 18-ին Շվեդիայի «Սպեգելն» կինոթատրոնում։ Սկզնապես, Բերգմանը պլանավորել էր ֆիլմը անվանել «Կինեմատոգրաֆ» (ֆիլմը սկսվում է կինոպրոեկտորի լամպի այրմամբ, ֆիլմի ինչ-որ հատվածում կինոժապավենը կտրվում է, իսկ վերջում լամպը մարում է), սակայն դրան դեմ էր ֆիլմի պրոդյուսերը։
Անձնավորություն շվեդ.՝ Persona | |
---|---|
Երկիր | Շվեդիա |
Ժանր | արտհաուս և դրամա |
Թվական | հոկտեմբերի 18, 1966[1] և մարտի 16, 1967[1] |
Լեզու | շվեդերեն |
Ռեժիսոր | Ինգմար Բերգման |
Պրոդյուսեր | Ինգմար Բերգման |
Սցենարի հեղինակ | Ինգմար Բերգման |
Դերակատարներ | Բիբի Անդերսոն, Լիվ Ուլման, Գուննար Բյորնստրանդ և Մարգարեթա Կրոկ |
Օպերատոր | Սվեն Նյուկվիստ |
Երաժշտություն | Լարս Յոհան Վեռլե |
Մոնտաժ | Ուլլա Ռիգե |
Պատմվածքի վայր | Շվեդիա |
Կինոընկերություն | SF Studios |
Տևողություն | 84 րոպե |
Սյուժե
խմբագրելԷլիզաբեթ Ֆոգլերը հայտնի դերասանուհի է, ով հաճախ է հանդես գալիս տարբեր թատրոններում։ Մի ներկայացման ժամանակ տեղի է ունենում տարօրինակ իրավիճակ՝ դերասանուհին լռում է ներկայացման ընթացքում։ Սկզբում անհասկանալի էր՝ ինքն է համր դարձել, թե նեղացել է ամբողջ աշխարհի վրա և չի ուզում ոչ մեկի հետ խոսել։ Դերասանուհին դիմում է իր հոգեբույժին, որ նա կարողանա օգնել դերասանուհուն դուրս գալ այդ անորոշ իրավիճակից։ Բժիշկը պարզում է, որ Էլիզաբեթը հոգեպես առողջ է, բայց գտնվում է ինչ-որ տարօրինակ իրավիճակում՝ ընդհանուր անզգայացման մեջ։ Բժիշկը խորհուրդ է տալիս դերասանուհուն հանգստանալ բնության գրկում։ Էլիզաբեթը մեկնում է ծով։ Նրան ուղեկցում է բուժքույր Ալման։ Երկու կանայք միասին անց են կացնում իրենց ժամանակը ծովի ափին։ Էլիզաբեթը անընդհատ լռում է, իսկ Ալման պատմում է նրան իր կյանքից պատմություններ՝ փորձելով հանել իր լռակյաց զրուցակցին այդ տարօրինակ իրավիճակից։
Դերերում
խմբագրել- Լիվ Ուլման- Էլիզաբեթ Ֆոգլեր, դերասանուհի
- Բիբի Անդերսոն- քույր Ալմա, բուժքույր
- Մարգարետա Կրոկ- հոգեբույժ
- Գունար Բյորնստրանդ- պարոն Ֆոգլեր
- Յորգեն Լինդստրեմ- Էլիզաբեթի որդին
Մրցանակներ
խմբագրել- 1968 թվական՝ Ազգային կինոքննադատների մրցանակ, ԱՄՆ
- Լավագույն դերասանուհի- Բիբի Անդերսոն
- Լավագույն ռեժիսոր- Ինգմար Բերգման
- Լավագույն ֆիլմ
Նոմինացիաներ
խմբագրել- 1968- BAFTA մրցանակ
- Լավագույն օտարազգի դերասանուհի- Բիբի Անդերսոն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
խմբագրել- Сценарий фильма в журнале «Новая Юность»
- Бергман. Картины
- Бергман о Бергмане. М.: Радуга, 1985.
- «Персона» на сайте Кино. Орк. Ру Արխիվացված 2007-11-12 Wayback Machine
- «Персона» на сайте Фильм. Ру(չաշխատող հղում)
- «Персона» на сайте Dvdsearch.ru(չաշխատող հղում)