Անձախի ձոր

Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ

Անձախի կամ Անձահի ձոր[1], գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[2] Կոտոր (այժմ՝ Կոտուր–չայ) գետի հովտում։ Հիշատակվում է VII դ., «Աշխարհացոյց»–ում և Թովմա Արծրունու մոտ։ Ա. ձ. կոչվել է նաև Ընծայից ձոր (Ձորն Ընծայից)։ Գավառում էր գտնվում Կոտոր բերդը։ Հայտնի էր Ա. ձ–ի Ընծայից նախարարական տոհմը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 278 — 992 էջ։
  2. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 426