Անհայտ զինվորը (ֆիլմ, 1955)

1955 թվականի ֆիննական ֆիլմ

«Անհայտ զինվորը» (ֆիններեն՝ Tuntematon sotilas), ռեժիսոր Էդվին Լայնեի կինոֆիլմը, որը էկրան է բարձրացել 1955 թվականին։ Վյայնյո Լիննայի համանուն վեպի առաջին էկրանավորումն է։ Մինչ այժմ մնում է ֆիննական ամենահաջողված ֆիլմը․ կինոթատրոններում այն դիտել է շուրջ 2,8 մլն մարդ, ինչը կազմել է այն ժամանակվա Ֆինլանդիայի բնակչության կեսից ավելին։ 2000 թվականից սկսած՝ ամեն տարի Ֆինլանդիայի անկախության օրը պետական «Yle» հեռուստառադիոընկերությունը ֆիլմը ցուցադրում է իր ալիքներով։ 2017 թվականին թողարկվել է ֆիլմի նոր տարբերակը, որը նկարահանել է ռեժիսոր Ակու Լոուհիմիեսը[2]։

Picto infobox cinema.png
Անհայտ զինվորը
ֆիններեն՝ Tuntematon sotilas
ԵրկիրՖինլանդիա
Ժանրռազմական ֆիլմ[1] և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԱնհայտ զինվորը (վեպ)
Թվական1955 և դեկտեմբերի 23, 1955
Լեզուֆիններեն
ՌեժիսորEdvin Laine?[1]
ՊրոդյուսերToivo Särkkä?
Սցենարի հեղինակJuha Nevalainen?
ԴերակատարներKosti Klemelä?, Heikki Savolainen?, Reino Tolvanen?, Veikko Sinisalo?, Ակե Լինդման, Pentti Siimes?, Leo Riuttu?, Kaarlo Halttunen?, Matti Ranin?, Jussi Jurkka?, Tauno Palo?, Pentti Irjala?, Vilho Siivola?, Martti Romppanen?, Tapio Hämäläinen?, Olavi Ahonen?, Tarmo Manni?, Veli-Matti Kaitala?, Kale Teuronen? և Vili Auvinen?
ԵրաժշտությունAhti Sonninen?
Պատմվածքի վայրՖինլանդիա
ԿինոընկերությունSuomen Filmiteollisuus?
Տևողություն181 րոպե

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է խորհրդա-ֆիննական պատերազմի իրադարձությունների մասին, որոնք ցուցադրվել են սովորական ֆինն զինվորների աչքերով։ 1941 թվականի հունիսին գնդացրային դասակը, որի կազմի մեջ մտնում են ֆիլմի հերոսները, հրաման է ստանում շարժվել դեպի խորհրդային սահմանը։ Չնայած անփորձությանը, սկզբում հաջողությունը ուղեկցում է ֆիններին, նրանք նույնիսկ գրավում են Պետրոզավոդսկը և շարժվում են խորհրդային տարածքի խորքը։ Սակայն, երբ պատերազմը ձգձգվում է, և փորձությունները գնալով ավելի դաժան են դառնում, զինվորներին հասկանալի է դառնում իրենց պայքարի անհույս լինելը...

ԴերերումԽմբագրել

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

  • 1956 - Կաթոլիկ կինոյի կազմակերպության մրցանակ Բեռլինի կինոփառատոնում,
  • 1956 - «Յուսսի» ազգային 6 մրցանակ լավագույն ռեժիսոր (Էդվին Լայնե), լավագույն պրոդյուսեր (Տոյվո Սյարկկյա), լավագույն սցենար (Յուհա Նևալայնեն), լավագույն դերասան (Օկե Լինդման և Վեյկկո Սինիսալո), լավագույն մոնտաժի համար հատուկ մրցանակ (Արմաս Վալասվուո, Օսմո Հարքիմո),
  • 1959 - առաջադրվել է ՄԱԿ-ի մրցանակի Բրիտանական կինոակադեմիայի կողմից։

ԾանոթագրություններԽմբագրել