Անխիորնիս (լատին․՝ Anchiornis), մողեսանաման դինոզավրեր-տերոպոդների տեսակ։ Paraves գտածոներից է, որոնք ապրել են Ասիայի հարավային տարածքներում[1][2]։ Անխիորնիսի մնացորդներ հայտնաբերվել են Չինաստանում՝ Լյաոնինի շրջակայքում։ Առաջինը նկարագրել է հնէաբան Սյու Սինը 2009 թվականին։ Ներկայացված է մեկ տեսքով՝ Anchiornis huxleyi[3]: Երկրի վրա ապրող ամենափոքր դինոզավրերից մեկն է[4]։ Երկարությունը հասել է 30-40 սմ-ի։ Հնարավոր է, եղել է թռչնի տեսակ[5]։

Սկանավորող մանրադիտակի օգնությամբ հետազոտելով անխիորնիսի քարացած փետուրների միկրոկառուցվածքը՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ դրանք նման են եղել ճտի ժամանակակից եզրագծային փետուրներին։ Իմունոֆերմենտային անալիզը ցույց է տվել, որ չթռչող անխիորնիսների քարացած մնացորդներում հայտնաբերվել են թռչնին հատուկ β- կերատինի մնացորդներ[6]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կուրոչկին Ե.Ն., Լոպատին Ա. Վ., Զելենկով Ն. Վ. (պատ. խմբ.) Ռուսաստանի և հարակից երկրների բրածո ողնաշարավորներ. Հանածո սողուններ և թռչուններ. Մաս 3 / Լոպատին Ա. Վ... — М.: ГЕОС, 2015. — Т. 3. — С. 57. — 300 + 44 с. с. — ISBN 978-5-89118-699-6
  2. «Anchiornis». Paleobiology Database Classic (անգլերեն).(Ստուգված է 29 Նոյեմբերի 2016).
  3. Xu, X.; Zhao, Q.; Norell, M.; Sullivan, C.; Hone, D.; Erickson, G.; Wang, X.; Han, F. et al. (2009), «A new feathered maniraptoran dinosaur fossil that fills a morphological gap in avian origin». Chinese Science Bulletin 54: 430—435.
  4. «Գտնվել են թերևս ամենափոքր դինոզավրի մնացորդները ՝ Գիտություն և տեխնիկա — Պատմություն, հնագիտություն,Հնէաբանություն-Կոմպյուլենտա». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. Վասիլի Տոմսինսկի (2013 թ․ փետրվարի 19). «Թռչունների ծագման գիտությունը 2012 թվականին. ինչ նոր բան ենք սովորել։ - օգտակար տեղեկություններ բոլորի համար». Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  6. Yanhong Pan et al. [The molecular evolution of feathers with direct evidence from fossils], February 19, 2019

Արտաքին հղումներ խմբագրել