Անի պապիրուս — Հին Եգիպտական պատկերազարդ ձեռագիր է Մեռյալների գրքում, ստեղծվել է մոտավոր Ք․ա․ 1250 թվականին (XIX դինաստիա) Թեբեյի գրագիր Անիի համար։ Նմանատիպ փառաբանության և հոգևոր տեքստերի հավաքածուները դրվում էին մահացածների հետ, որ նրան օգնեն հանդերձյալ կայնքում դժվարութունները հաղթահարել և հասնել Յալուի բերրի դաշտերին[1]. Ցուսացդրված է Բրիտանական թանգարանի ցուցահանդեսում EA10470,3[2] գույքագրման համարով։

Ավարտական տեսարան Անի պապիրուսից

Նկարագրություն խմբագրել

Եգիպտագետները համակարծիք են, որ ձեռագիրը բաղկացած է երեք տարբեր գրագիրների կողմից, որոնք նույն՝ Դեյր էլ-Մեդինա գեղարվեստի դպրոցի ներկայացուցիչներ են։ Անի անունը ավելացել է ազատ տեղում, ինչը վկայում է, որ պապիրուսը գնված է, պատրաստվել է սկզբում այլ պատվիրատուի համար։ Ձեռագիրը սոսնձված է պապիրուսի երեք շետրից, յուրաքանչյուրը բաժանված է 1,5-8 մմ հատվածի։ Տեքստը զբաղեցնում է 23,6 մմ։ Փաթաթված էր գլանաձև և ամրացված պապիրուսի լայն շերտով։ 1988 թվականի եգիպտագետ Էռնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջը եգիտպտական կառավարությունից գողացել է պապաիրուսը և հանձնել է Բրիտանական թանգարան, նա դա գրել է իր երկհատորյակում «Նեղոսով և Տիգրիսով» (անգլ.՝ By Nile and Tigris)[3][4]։ Նախքան ձեռագիրը Մեծ Բրիտանիա ուղարկելը Բաջը 78 մետրանոց ձեռագիրը բաժանեց 37 հավասար մասերի։ 1895 թվականին հրատարակել է պապիրուս Անիի տեքստերի առաջին թարգմանությունը։ Պապիրուս Անին հանդիսանում է «Մեռյալների գրքի» տարբերակնեից ամենալավ պահպանված օրինակը, որի շնորհիվ կարելի է գիրքը մանրամասն ուսումնասիրել։

Անի խմբագրել

Անի պապիրուսի տեքստերում հիշատավում է «Ճշմարիտ գրագիր, որը նկարագրում է աստվածների ընծաները», «Ախոռապան աստված Աբիդոսը և աստվածների տիրակալ Ֆիվի ընծաների դպիրը» և «Տիրակալի սիրելիներ Հյուսիսն ու Հարավը»։ Անին միջին դասի դպիր էր։ Տուտուի կինը «Ամոն աստծո կինը», որը հենց պատկերված քրմուհին էր սիստերը (հարվածային երաժշտական գործիք) փեռքին, լայն մանյակով։ Տուտուի հասարակական դիրքը ենթադրում է նրա բարձր դերը ընտանիքում։ Հաշվի առնելով ձեռագրի բարձր գինը՝ շատ եգիպտացիներ իրենց կարող էին թույլ տալ միայն մի քանի հատվածներ Մեռյալների գրքից, այն էլ առանց նկարների, կարելի է ենթադրել հասարակակն դիրքի և Անիի հարստության մասին։

Տեքստեր խմբագրել

Առաջին հայացքից Անի պապիրուսը հարուստ է նկարներով, այլ ոչ թե տեքստերով, բայց այդ բոլոր պատկերները ոչ պակաս տեղեկատվական տեքստ են։ Պապիրուսը մանրամասն ուղեցույց է Կա մահացածի համար, հաջորդում է Դուատին, որտեղ անհրաժեշտ է հաղթահարել խոչընդոտները Օսիրիսի դատարանի դահլիճում։ Անի պապիրուսից հայտնի է Մաատի սկզբունքը։ Օսիրիսի դատարանում սրտի կշռման ընթացքում մահացածը ատրասանում էր՝ «ժխտման խոստովանություն»[4][5], դիմելով 42 աստվածներին, նշված Երկնային պապիրուսում (Բրիտանական թանգարան № 9900)[6][7][8]:

Անի պապիրուսից ժխտողական խոստովանություն[9]։

  1. Ես մեղք չեմ գործել։
  2. Ես չեմ զբաղվել զինված կողոպուտով։
  3. Ես չեմ գողացել։
  4. Ես տղամարդ և կին չեմ սպանել։
  5. Ես հացահատիկ չեմ գողացել։
  6. Ես նվիրատվություն չեմ գողացել։
  7. Ես աստվածների իրերի վրա չեմ հարձակվել։
  8. Ես չեմ ստել։
  9. Ես որկրամոլ չեմ։
  10. Ես անեցք չեմ ասել։
  11. Ես չեմ շնացել։
  12. Ես չեմ ստիպել ուրիշներին լացել։
  13. Ես սրտակեր չեմ [այսինքն անիմաստ չեմ տխրել և չեմ զղջացել]։
  14. Ես կռվի մեջ չեմ ընկել։
  15. Ես չեմ դիմել նենգության։
  16. Ես չեմ յուրացրել մշակվող հողեր։
  17. Ես թաքուն ականջ չեմ դրել։
  18. Ես չեմ զրպարտել [մարդուն]։
  19. Ես արանց պատճառի չեմ բարկացել։
  20. Ես ուրիշի կնոջ վրա մահափորձ չեմ արել։
  21. Ես ուրիշի կնոջ վրա մահափորձ չեմ արել (կրկնում է նախորդ խոստովանությունը, բայց դիմելով այլ աստծների)։
  22. Ես փնթիներին չեմ ծեծել։
  23. Ես ոչ մեկի չեմ կեղտոտել։
  24. Ես չեմ խախտել [օրենքը]։
  25. Ես չեմ բարկացել։
  26. Ես ճմարտության դեմ ականջներս չեմ փակել։
  27. Ես չեմ մեղադրել։
  28. Ես դաժան չեմ եղել։
  29. Ես թշնամություն չեմ սերմանել (անհանգստություն չեմ տվել)։
  30. Ես չեմ գործել (չեմ դատել) շտապողաբար։
  31. Ես չեմ խառնվել ուրիշի գործերին։
  32. Ես շատ բան չեմ ասել։
  33. Ես ոչ ոքի չեմ խայտառակել և չարիք չեմ արել։
  34. Ես փարավոնի դեմ չեմ կախարդել (փարավոնին չեմ վատաբանել)։
  35. Ես չեմ խանգարել [հոսքին] ջրի։
  36. Ես ձայնս չեմ բարձրացրել (մեծամիտ չեմ խոսել, կամ էլ բարկացած)։
  37. Ես չեմ հայհոյել։
  38. Ես կույր զայրույթին չեմ տրվել։
  39. Ես աստվածներից հաց չեմ գողացել։
  40. Ես չեմ վերցրել հոգիների թողած խենֆու կարկանդակը։
  41. Ես երախայի ձեռքից հաց չեմ խլել, և չեմ ատել իմ քաղաքի աստծուն։
  42. Ես խոշոր եղջերավոր կենդանի չեմ սպանել՝ աստվածներին հատկացված։


78 մետրանոց Անի պապիրուս


Չարաշահում խմբագրել

Իսպանացի ավետարանիչ Լոգարի Պուժոլը 2002 թվականին կարծիք հայտնեց, որ ենթադրաբար Անի պաիրուսից են վերցված «կույրիերի աղոթքը» (մի այլ տեսակետի «Էխնաթոնի աղոթքը») որը քրիստոնեական «Տերունական աղոթքն է»[10]. Այս տեսակետի սխալ լինելը ապացուցել են Բրիտանական թանգարանի մասնագետները[11]։

Բացահայտումը, որի մասին դուք հշատակում եք, չի եղել Բրիտանական թանգարանում, և ես երբեք չեմ լսել այդ աղոթքի մասին, իբր կազմված Էխնաթոնի կողմից։ Հնարավոր է, հեղինակը շփոթել է, քանի որ նակ կարող է լսած լիներ «Աթոնի հանրահայտ հիմնի», որը գրված է Ամարնայում Այի դամբարանում։ Այս օրհնության թարգմանությունը կարող եք կարդալ Ուլիյամ Ջ Մուրնանի Texts from the Amarna Period in Egypt (Ալտլանտա 1995), էջ 112-116 գրքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Швец Н.Н. Словарь египетской мифологии. — М.: Центрполиграф, 2008. — С. 74. — 256 с. — ISBN 978-5-9524-3466-0
  2. «Papyrus of Ani». British Museum. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
  3. Budge, E. A. Wallis By Nile and Tigris, a narrative of journeys in Egypt and Mesopotamia on behalf of the British museum between the years 1886 and 1913. — London, 1920.
  4. 4,0 4,1 Budge, E.A. Wallis; Romer, John xxxiii // The Egyptian Book of the Dead. — США: Penguin Classics, 2008. — ISBN 9780140455502
  5. «Journey through the afterlife. ANCIENT EGYPTIAN BOOK OF THE DEAD» (PDF). The British Museum (англ.). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 17.01.2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Lapp, Gunther The Papyrus of Nebseni (BMEA 9900). — London: British Museum Press, 2002. — 54 с. — ISBN 978-0861591398
  7. «Papyrus of Nebseni». www.masseiana.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  8. «'Book of the Dead', Papyrus of Nebseny». British Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  9. Budge,Wallis The Papyrus of Ani: A Reproduction in Facsimile, Edited, with Hieroglyphic Transcript, Translation, and Introduction. — Medici Society, 1913.
  10. Виктор-М. Амела/ Victor-M. Amela (07.01.2002). «Логари ПУЖОЛ: Иисус родился на 3000 лет раньше Христа». ИноСМИ.
  11. KAMAS (9 февраля 2016). «Молитва слепого Эхнатона. Небольшое разоблачение». Конт.

Գրականություն խմբագրել