Անի Կասեր-Ղազարյան
Կասեր-Ղազարյան Անի (1942, Ստամբուլ, Թուրքիա), դաշնակահարուհի։
Անի Կասեր-Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | 1942 Ստամբուլ, Թուրքիա |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Աշխատավայր | Մինեսոտայի համալսարան |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա (1955) |
Կենսագրություն
խմբագրելԱնի Կասեր-Ղազարյանը ծնվել է 1942 թվականին Կոստանդնուպոլիսում։
Նախնական երաժշտական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ աշակերտելով Աշխեն Գավաֆյանին։
1949 թվականին Կոստանդնուպոլիսում համերգի ժամանակ հանրահայտ դաշնակահար Ա. Կորտոն, լսելով Անի Կասեր-Ղազարյանի կատարումը, առաջարկել է ուսումը շարունակել Փարիզում։ Նույն թվականին ընդունվել է Ֆրանսիայի «Էքոլ Նորմալ» երաժշտական դպրոցը (դասատու՝ Ժ. Ժանթիյի), 1955 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (1-ին մրցանակ)։
1963 թվականին Զալցբուրգում մասնակցել է մենակատարների միջազգային, Լեհաստանում՝ Ֆրեդերիկ Շոպենի անվան (արժանացել է մրցանակի) փառատոներին, ապա Վարշավայում՝ շոպենյան համերգներին։
Համերգներով շրջագայել է Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Թուրքիայում. նվագացանկում՝ Յոհան Սեբաստիան Բախի Դո մինոր «Գավոտ», Լյուդվիգ վան Բեթհովենի ֆա մաժոր «Սոնատին», Թ. Լաքի «Բալլադ», Պյոտր Չայկովսկու «Արտույտ» և այլ գործեր։
1970-ից՝ Ստոկհոլմի պետական սիմֆոնիկ նվագախմբի մենակատարուհի է։
1972–74 թվականներին եղել է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |