Անի Ամիրյան (սեպտեմբերի 19, 1984(1984-09-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրողուհի, երգչուհի[1]։

Անի Ամիրյան
Ծնվել էսեպտեմբերի 19, 1984(1984-09-19) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԱղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոց, Հայաստանի Երգի պետական թատրոն և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություներգչուհի և լրագրող

Կենսագրություն

խմբագրել

Անի Ամիրյանը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Երևան քաղաքում։ Անիի եղբայրը հաղորդավար Արտավազդ Ամիրյանն է, ամուսինը՝ դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը։

Միջնակարգ կրթությունը ստացել է Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցում, որից հետո՝ 2001-2004 թվականներին ուսումը շարունակել է է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժնում։ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժին ավարտել է 2006 թվականին։

2005-2008 թվականներին Անի Ամիրյանը եղել է «Հեքիաթների մոլորակ» մանկական հաղորդաշարի հեղինակն ու վարողը։ 2007 թվականին աշխատանքի է անցել «Երևան» ռադիոկայանում, եղել է լրատվական խմբագիր և մեկնաբան, հետագայում` ծրագրերի ղեկավար։

Հանդես է եկել նաև որպես երգչուհի, ձայնագրել մի քանի երգ, դուետներ և թողարկել մեկ տեսահոլովակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ստեփան Ղամբարյանի և Անի Ամիրյանի գեղեցիկ ընտանիքը. ինչպես է մեծացել նրանց դուստրը». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել