Ստեփան Ղամբարյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Ղամբարյան (այլ կիրառումներ)
Ստեփան Ղամբարյան (հունվարի 7, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, պարող։
Ստեփան Ղամբարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1999) և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2003) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան և պարող |
Կենսագրություն
խմբագրելՍտեփան Ղամբարյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 7-ին, Երևանում։ 1999 թվականին ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը։ 1989-1999 թվականներին զուգահեռ սովորել է ՀՀ ՊՆ Սպայի տան պարարվեստի դպրոցում և ստացել ժողովրդական պարողի որակավորում։ Այդ տարիների ընթացքում հանդես է եկել ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» ռազմահայրենասիրական համույթում` որպես առաջատար պարող, մենակատար։ 1999 թվականին «Սարդարապատ» համույթի կազմով մեկնել է հյուրախաղերի Լոս Անջելես և մենահամերգներով հանդես եկել Գլենդելի «Ալեքս» թատրոնում։ 2003 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը` Սոս Սարգսյանի արվեստանոցը։ Սովորելու տարիներին զուգահեռ աշխատել է Երևանի Համազգային պետական թատրոնում` որպես դերասան, մասնակցել թատրոնի բեմադրական աշխատանքներին որպես պարուսույց։ Մասնակցել է նաև մի շարք մրցույթ-փառատոների և ստացել առաջին կարգի մրցանակներ և պատվոգրեր։ Թատրոնի կազմում հանդես է եկել նաև արտասահմանյան հյուրախաղերով մի շարք երկրներում, մասնակցել թատերական փառատոների։ 2002 թվականին Հայաստանի պարարվեստի պետական քոլեջին կից «Կռունկ» պարային համույթի հետ հյուրախաղերով մեկնել է Իտալիա։ 2005-2009 թվականներին աշխատել է Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթում` որպես առաջատար պարող, մենակատար։ Համույթի կազմում մասնակցել է մի շարք միջոցառումների, մենահամերգների, արտասահմանյան հյուրախաղերի[1]։ Նույն թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան և պարող։ Մի շարք բեմադրություններում կատարել պարային բեմադրական աշխատանքներ և խաղացել գլխավոր դերեր։ 2001 թվականից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես բելատմայստեր և դերասան։ Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Էստոնիա, ԱՄՆ և այլն։ 2010 թվականից աշխատում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում` որպես «Դոփապար» և «Դասական պար» առարկաների դասախոս և կուրսի ղեկավար։ 2010 թվականից Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է, 2015 թվականից` Դոփապարի հայկական ֆեդերացիայի նախագահը[2][3][4][5]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է հաղորդավար, երգչուհի Անի Ամիրյանի հետ[6][7]։ Ունեն աղջիկ՝ Մարթան[8][9][10]։
Մրցանակներ
խմբագրել- 2014 թվականից արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության, 2015 թվականից Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության պատվոգրերի։
Դերեր ներկայացումներում
խմբագրել- Վ. Քաչայի «Գիշատիչների խնջույքը»
- Վ. Հյուգոյի «Գավրոշ»
- Կ. Մանյեի «Օսկար», «Բլեզ»
- Վ. Շեքսպիրի «Համլետ»
- Բ. Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա»
- Պ. Պռոշյանի «Հացի խնդիր»
- Գ. Խանջյանի «Արտավազ Շիդար»
- Ռ. Կունիի «Ջեք-փոթ»
Դերեր հեռուստասերիալներում
խմբագրելՏարի | Ֆիլմի անվանում |
---|---|
2009 | «Արջաորս» |
2009 | «Զգուշացեք փողից» |
2010 | «Պահանջվում է գումար» |
2011 | «Եղբայրներ» |
2014 | «Խաչվող հետքեր» |
2016 | «Առաջնորդներ» |
Դերեր ֆիլմերում
խմբագրելՏարի | Ֆիլմի անվանում |
---|---|
2012 | «Փեսացուն կրկեսից» |
2013 | «Շախմատիստի սինդրոմ» |
2015 | «Վարդապետի լռությունը» |
2015 | «Որոգայթ» |
2015 | «Արարատը, Դավիթի որդին և Արարատի թոռնիկը» |
2016 | «Առաջնորդներ» |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ստեփան Ղամբարյանի կյանքը և ստեղծագործություն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Հայաստանում հիմնադրվել է դոփապարի ֆեդերացիա
- ↑ «ԴՈՓԱՊԱՐՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԸ, ՑԱՎՈՔ, ՄԵԶ ՄՈՏ ՇԱՏ ՉԵՆ»
- ↑ «Ստեպ» պարաոճը Հայաստանում զարգացում կապրի․ 2-օրյա անվճար դասընթաց օտարերկրացի պարուսույցի կողմից
- ↑ «Ստեփան Ղամբարյանը` առաջիկա մեծածավալ աշխատանքների, «Ստեպ»-ի և ընտանիքի մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Ստեփան Ղամբարյանը՝ ընտանիքի, մասնագիտական գործունեության և դոփապարի դպրոց հիմնելու մասին(չաշխատող հղում)
- ↑ Հարսանեկան ֆոտոալբոմ. Անի Ամիրյան եւ Ստեփան Ղամբարյան
- ↑ Ստեփան Ղամբարյանի և Անի Ամիրյանի գեղեցիկ ընտանիքը
- ↑ Ստեփան Ղամբարյանը և Անի Ամիրյանը բալիկ են ունեցել
- ↑ Ստեփան Ղամբարյանի և Անի Ամիրյանի գեղեցիկ ընտանիքը. ինչպես է մեծացել նրանց դուստրը(չաշխատող հղում)