Անետա Յակովլևնա Բաս (ռուս.՝ Анетта Яковлевна Басс, ապրիլի 16, 1930(1930-04-16), Սամարա, ԽՍՀՄ - հունվարի 19, 2006(2006-01-19), Սամարա, Ռուսաստան), խորհրդային և ռուս թանգարանի աշխատակից, մշակութագործ։

Անետա Բաս
Ծնվել էապրիլի 16, 1930(1930-04-16)
ԾննդավայրՍամարա, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 19, 2006(2006-01-19) (75 տարեկան)
Մահվան վայրՍամարա, Ռուսաստան
ԳերեզմանՍամարա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ
Մասնագիտությունֆոնդապահ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ և Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

Անետա Բասը ծնվել է 1930 թվականի ապրիլի 16-ին Սամարայում, Յակով Վենիամինովիչ Բասսի և Ելենա Լվովնա Խեյֆեցի ընտանիքում[1]։ Ավարտել է Լենինգրադի համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժինը, մասնագիտացել մ. թ. ա․ 1-ից 3-րդ դարերի Բոսֆորյան թագավորության անտիկ արվեստի պատմության բնագավառում։ 1953 թվականին համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք՝ աշխատելու Կույբիշևի արվեստի թանգարանում։ 1958 թվականին նշանակվել է թանգարանի տնօրեն (եղել է ամենաերիտասարդը Ռուսաստանի գեղարվեստական թանգարանների տնօրենների թվում) և այդ պաշտոնը զբաղեցրել է 47 տարի՝ մինչև կյանքի վերջը։

Անետա Բասի թանգարանային կարիերան սկսվել է 1950-ականների կեսերին՝ 1920-ականների ավանգարդ նկարիչների աշխատանքների պահպանման վտանգավոր աշխատանքներից, որոնք ԽՄԿԿ-ի ղեկավարության կողմից դատապարտվել էին թանգարանային ֆոնդից դուրսգրման և ոչնչացման. փրկել է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի շուրջ 440 արվեստի ստեղծագործություն։ 1960-1970-ական թվականներին թանգարանում անցկացվել են Կույբիշև քաղաքի մասնավոր կոլեկցիոներների շրջանում եզակի աշխատանքների որոնման և հավաքման աշխատանքների անցկացմամբ (թանգարանի ֆոնդը համալրվել է Ֆեոդոր Ռոկոտովի, Վլադիմիր Բորովիկովսկու, Վասիլի Տրոպինինի, Նիկոլայ Գեի և այլոց աշխատանքներով) և գավառական թանգարանի էության մշակմամբ, նրա մշակութային առաքելության իմաստավորմամբ։ 1967 թվականին հենց Կույբիշևի արվեստի թանգարանում է անցկացվել մարզի գեղարվեստական թանգարանների առաջին համաժողովը Ռուսաստանում։

1989 թվականից, թանգարանային տարածքների զգալի ընդլայնումից հետո, Անետա Բասի աշխատանքը ծավալվել է նոր թափով՝ հատկապես թանգարանային համատեքստում ռուսական և արտասահմանյան նորագույն արվեստի ընդգրկման ուղղությամբ։ 1995 թվականին Բասի թանգարանի ջանքերով լույս է տեսել «Մոդեռնից ավանգարդ» (ռուս.՝ «От модерна до авангарда») գիրքը, որն ամրապնդել է Սամարայի արվեստի թանգարանի առաջատար դիրքը ոչ մայրաքաղաքային թանգարանային հաստատությունների շարքում։ Բասի վերջին ցուցհանդեսային երջին նախագիծը եղել է Էնդի Ուորհոլ հետահայաց ցուցահանդեսը։

Անետա Բասի բացառիկ վաստակն է Վոլժսկի Շիրյաևո գյուղում Ռեպինի տուն-թանգարանի բացումը, որտեղ բացի մշտական ցուցադրությունից, անցկացվում է նաև ժամանակակից արվեստի բիենալե։

1982 թվականին Անետա Բասն արժանացել է ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատողի կոչման, 2000 թվականին՝ գրականության և արվեստի բնագավառում Ռուսաստանի պետական մրցանակի։

Բասին շնորհվել են Սամարա քաղաքի (1995 թվական) և Սամարայի մարզի (2003 թվական) պատվավոր քաղաքացու կոչումներ[2]։

2019 թվականին Անետա Բասսի անունով փողոց է կոչվել Սամարա քաղաքում։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • От Модерна до Авангарда = From art Nouveau to Avantgarde art: Альбом / Самар. худож. музей; Сост. Басс Л.Я. — М.: ГАЛАРТ, 1995. — 183 с. — ISBN 5-269-00834-3

Արտաքին հղումներԽմբագրել