Անդրե Պինտո

պորտուգալացի ֆուտբոլիստ

Անդրե Ալմեիդա Պինտո (անգլ.՝ André Almeida Pinto, հոկտեմբերի 5, 1989(1989-10-05)[1], Վիլա Նովա դե Գայա, Պորտու, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս պորտուգալական «Բրագայի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։

Անդրե Պինտո
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1989(1989-10-05)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Վիլա Նովա դե Գայա, Պորտու, Պորտուգալիա
Հասակ 194 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Կարիերայի սկիզբը

խմբագրել

9 տարեկան հասակում Անդրե Պինտոն ընդունվել է «Պորտու»-ի ակադեմիա։ 2008-2012 թվականներին Պինտոն վարձավճարով հանդես է եկել «Սանտա Կլարա», «Վիտորիա Սետուբալ», «Պորտիմոնենսե» և «Օլհանենսե» ֆուտբոլային ակումբների կազմում։ Պրիմեիրա Լիգայում Անդրե Պինտոն իր դեբյուտը նշել է 2009 թվականի սեպտեմբերի 13-ին՝ «Լեիրիայի» դեմ խաղում։

«Օլիմպիակոս»

խմբագրել

2012 թվականի ամռանը Պինտոն տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս»։ Թիմի կազմում նա անցկացրել է 1 մրցաշրջան՝ մասնակցելով 16 հանդիպման։

«Բրագա»

խմբագրել

2014 թվականին Անդրե Պինտոն տեղափոխվել է պորտուգալական «Բրագա», և իր առաջին մրցաշրջանը անցկացրել է թիմի երիտասարդական կազմում։

Միջազգային կարիերա

խմբագրել

Անդրե Պինտոն Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2015 թվականի մարտի 31-ին՝ Կապո Վերդեի հավաքականի դեմ խաղում[2]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • Պորտուգալիայի գավաթակիր - 2015/16

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. «Portugal 0–2 Cape Verde Islands». BBC Sport. 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել