Անդրեյ Պերեպլյոտկին

ֆուտբոլիստ

Անդրեյ Իգորևիչ Պերեպլյոտկին (ուկրաիներեն՝ Андрій Ігорович Перепльоткін, լատիշ․՝ Andrejs Perepļotkins, դեկտեմբերի 27, 1984(1984-12-27)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական ծագմամբ լատվիացի ֆուտբոլիստ, «Սուպեր Նովա» ակումբի (Ռիգա) կիսապաշտպան։ Հանդես է եկել Լատվիայի հավաքականում։

Անդրեյ Պերեպլյոտկին
Քաղաքացիությունը  Լատվիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 27, 1984(1984-12-27)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 172 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Խարկովի «Մետալիստի» սան է (առաջին մարզիչ՝ Ռինատ Վիկտորովիչ Մորոզով)։ Ավելի ուշ հանդես է եկել Մոսկվայի «Ֆիլիում», 14 տարեկանում տեղափոխվել է բելգիական հայտնի «Անդերլեխտ»։  2004 թվականին սովորել է անգլիական «Սաութհեմփթոնի» ակադեմիայում։ Պերեպլյոտկինը ակադեմիայի լավագույն խաղացողներից մեկն էր։  Սակայն նրան չի հաջողվել լիարժեք պայմանագիր կնքել, քանի որ նա չի խաղացել հավաքականներից ոչ մեկում, իսկ անգլիական Պրեմիեր լիգայում չի կարելի հանդես գալ ուսանողական վիզայով։  Այդպես նա վարձավճարով հայտնվեց իռլանդական «Բոհեմիանս» ակումբում։ 2005 թվականի հունվարին վաճառվել է լատվիական հայտնի «Սկոնտո» ակումբին։  2005 թվականին օգնել է ակումբին նվաճել Լիվոնիայի գավաթը։

2000-ականների սկզբին, երբ Պերեպլետկինը հանդես էր գալիս «Սաութհեմփթոն»-ի երիտասարդական ակումբի կազմում, նրան հետաքրքրում էր Ուկրաինայի երիտասարդական հավաքականի այն ժամանակվա մարզիչ Պավել Յակովենկոն[2], բայց հավաքական հրավիրվելու նա այդպես էլ չսպասեց։

2008 թվականի օգոստոսի 1-ին փորձաշրջան է անցել «Դերբի Քաունթի» ակումբում։ Ակումբում նորամուտը նշել է օգոստոսի 3-ին հոլանդական «Ուտրեխտի» դեմ ընկերական խաղում (2:2)։ Պաշտոնական խաղում Պերեպլետկինը նորամուտը նշեց օգոստոսի 9-ին՝ «Դոնքասթեր Ռովերսի» դեմ խաղում։ Այնուամենայնիվ, նա խաղաց ևս մեկ խաղ և 2009 թվականի հունվարի 15-ին փոխադարձ համաձայնությամբ խզեց պայմանագիրը[3]։  Դրանից հետո վերադարձել է «Սկոնտո»։  2009 թվականի հունվարի վերջին փորձաշրջան է անցել Սերբական հայտնի «Պարտիզան» ակումբում[4]։

2011 թվականին Անդրեյ Պերեպլյոտկինը եզրափակեց ուզբեկական «Նասաֆ» ակումբի հետ ունեցաց պայմանագիրը։ Այս մրցաշրջանում նա Անատոլի Դեմյանենկոյի ղեկավարությամբ խաղացել է 16 խաղում և խփել է 7 գոլ։ 2012 թվականին նա նորից խաղացել է «Նասաֆ»-ում, մասնակցեց 14 խաղի և խփեց միայն 1 գոլ։

Հետո նրա կարիերայում հայտնվեցին «Դաուգավա» և երևանյան «Արարատ» ֆուտբոլային ակումբները։ 2014 թվականի սեպտեմբերին Պերեպլյոտկինը, Պերեպլյոտկինը մեկ տարվա պայմանագիր է կնքել Կիպրոսի երկրորդ դիվիզիոնի «ԵՆ. Ա. Դ.»-ի հետ[5]։

2015 թվականի գարնանը չգտնելով կարիերան շարունակելու լավագույն տարբերակները՝ կիսապաշտպանը շարունակել է իր ելույթները Ռիգայի դինամոյականների ճամբարում, որտեղ անմիջապես ի հայտ են եկել նրա առաջնորդական որակները։  Պերեպլյոկինը դարձել է թիմի լավագույն ռմբարկուներից մեկը՝ 11 խաղում խփելով 10 գնդակ[6]։

2016 թվականի հուլիսից մինչև 2018 թվականը հանդես է եկել Լատվիայի էլիտար դիվիզիոնի «Ելգավա» ֆուտբոլային ակումբում։

Կարիերան հավաքականում խմբագրել

Քանի որ Անդրեյ Պերեպլետկինը երկար ժամանակ ապրում էր Լատվիայում, նա ստացավ Լատվիայի քաղաքացիություն, ինչը նրան իրավունք տվեց խաղալ Լատվիայի հավաքականում, քանի որ նա չէր խաղում Ուկրաինայի հավաքականում։ Առաջին անգամ Լատվիայի հավաքական է հրավիրվել Լիխտենշտեյնի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղին[7]։ Լատվիայի հավաքական իր նորամուտը ունեցել է 2007 թվականի մարտի 28-ին Լիխտենշտեյնի դեմ խաղի ժամանակ (1:0)[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Андрей Переплёткин: «Звали в Металлист и Черноморец»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «Андрей Переплёткин вернулся в «Сконто»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Воспитанник «Металлиста» на смотринах в «Партизане»». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  5. ««Воспитанник харьковского футбола перебрался на Кипр»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. «Андрей Переплёткин: «Если выйдем в высшую лигу, то возможно останусь в Динамо»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  7. ««Украинец Переплёткин вызван в сборную Латвии»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  8. «Liechtenstein — Latvia (EURO Qualifiers 2006/2007)». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել