Անդրեյ Մոլոչկով (ռուս.՝ Андре́й Фёдорович Молочко́в, օգոստոսի 12, 1947(1947-08-12), Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 17, 2005(2005-06-17), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։

Անդրեյ Մոլոչկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 12, 1947(1947-08-12)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր հունիսի 17, 2005(2005-06-17) (57 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

1973 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և 1985 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է իսպաներենին և անգլերենին։

1973 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1993-1997 թվականներին՝ Պակիստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական։
  • 1998-2000 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի բաժնի պետ։
  • 2000-2003 թվականներին՝ Թուրքմենիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 2002-2003 թվականներին՝ Թուրքմենիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար։
  • 2003 թվականի հուլիսի 7-ից մինչև 2005 թվականը Թուրքմենիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2005 թվականին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պատմա-փաստագրական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի փետրվարի 10)[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել