Անդրեյ Կրուտկո
Անդրեյ Կրուտկո (ռուս.՝ Андрей Андреевич Крутько, օգոստոսի 24, 1957, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու։
Անդրեյ Կրուտկո | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա |
---|---|
Գիտական աստիճան՝ | Քաղաքական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 24, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1979 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1979-1984 թվականներին Շրի Լանկայի, 1986-1990 թվականներին՝ Լյուքսեմբուրգի, 1990-1992 թվականներին՝ Բելգիայում ԽՍՀՄ դեսպանությունում զբաղեցրել է դիվանագիտական պաշտոններ։
- 1993 թվականից մինչև 1995 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալի քարտուղարության պետ, խորհրդական։
- 1995-ից մինչև 1999 թվականը Բելգիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
- 1993-2003 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժանմունքի պետ։
- 2003 թվականից մինչև 2006 թվականը Թուրքմենստանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 2003 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիան։
- 2007-ից մինչև 2012 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2012 թվականի հուլիսի 30-ից մինչև 2019 թվականի հունվարի 30-ը Կիրգիզիայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
- Արտակարգ և լիազոր դեսպան (2017 թվականի փետրվարի 10)[3]։ Քաղաքական գիտությունների թեկնածու։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.07.2012 г. № 1088 «О назначении Крутько А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Киргизской Республике»
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.01.2019 № 26 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Киргизской Республике»
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.02.2017 г. № 61 «О присвоении дипломатических рангов»
Արտաքին հղումներ խմբագրել
- Биография на сайте МИД РФ
- Биография на сайте Посольства Российской Федерации в Киргизской Республике
- Андрей Крутько на сайте russkg.ru Արխիվացված 2016-08-21 Wayback Machine
- Андрей Крутько: «Мы еще недавно жили в одном государстве и потому рассматриваем граждан Кыргызстана, как своих братьев», www.news-asia.ru