Անդրեյ Կուշակով (ռուս.՝ Андре́й Анато́льевич Кушако́в, մայիսի 20, 1952(1952-05-20) - մարտի 8, 2012(2012-03-08), Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), ռուս դիվանագետ։

Անդրեյ Կուշակով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 20, 1952(1952-05-20)
Վախճանի օր մարտի 8, 2012(2012-03-08) (59 տարեկան)
Վախճանի վայր Յոհաննեսբուրգ, ՀԱՀ
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն

Կենսագրություն խմբագրել

1969 թվականի ավարտել է Օրյոլ քաղաքի № 27 միջնակարգ դպրոցը։ Հայրը եղել է Օրյոլի պետական մանկավարժական համալսարանի բանասիրության պրոֆեսոր, որը բազմիցս դասավանդել է Լեհաստանում և Հունգարիայում։ Մայրը եղել է դպրոցի ուսուցիչ։

1974 թվականին Անդրեյ Կուշակովն ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1974 թվականին սկսել է զբաղվել դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետել է յորուբա և անգլերեն լեզուներին։

  • 1974 թվականից գտնվել է Արտաքին գործերի նախարարության համակարգում։
  • 1993-1997 թվականներ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1997-1998 թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գործադիր քարտուղարության դեպարտամենտի տնօրենի տեղակալ, բաժանմունքի պետ։
  • 1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի քարտուղարություն-դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1999 թվականից մինչև 2000 թվականը եղել է Գլխավոր քարտուղարության տնօրենի տեղակալ։
  • 2000 թվականից մինչև 2006 թվականը եղել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Լեսոտոյում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան համատեղության կարգով[1][2][3]։
  • 2006 թվականից մինչև 2010 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան։
  • 2010 թվականից մինչև 2012 թվականը եղել է Զիմբաբվեի Հանրապետությունում և Մալավիի Հանրապետությունում Ռուսատսանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան համատեղության կարգով[4][5][6]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1994 թվականի ապրիլի 1)[7]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի ապրիլի 2)[8]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2011 թվականի սեպտեմբերի 6)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 28.11.2000 г. № 1946 "О назначении Кушакова А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Южно-Африканской Республике"
  2. Указ Президента Российской Федерации от 28.03.2001 г. № 347 "О назначении Кушакова А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Лесото по совместительству"
  3. Указ Президента Российской Федерации от 22.06.2006 г. № 643 "О Кушакове А.А."
  4. Указ Президента Российской Федерации от 15.12.2010 г. № 1569 "О назначении Кушакова А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Зимбабве"
  5. Указ Президента Российской Федерации от 17.12.2010 г. № 1579 "О назначении Кушакова А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Малави по совместительству"
  6. «О скоропостижной кончине Посла России в Зимбабве А.А.Кушакова». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 01.04.1994 г. № 623 "О присвоении Кушакову А.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса"
  8. Указ Президента Российской Федерации от 06.09.2011 г. № 1160 "О присвоении Кушакову А.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"
  9. «Указ Президента Российской Федерации от 13.09.2010 № 1127 «О присвоении Чурилину А.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել