Անդրեյ Գրյազև(Андре́й Влади́мирович Гря́зев, հուլիսի 26, 1985(1985-07-26), Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, հանդես է եկել մենասահք ձևում։ 2004 թվականին՝ Աշխարհի չեմպիոն պատանիների կարգում, 2007 թվականին՝ Ռուսաստանի չեմպիոն։ Սպորտային սիրողական կարիերան ավարտել է 2009 թվականին։

Անդրեյ Գրյազև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Андрей Владимирович Грязев
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 26, 1985(1985-07-26) (38 տարեկան)
Ծննդավայր՝Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կարիերա խմբագրել

 
Անդրեյ Գրյազևը Միտիշչայում կայացած շոուի ժամանակ՝ 2007 թվական

Գեղասահքով սկսել է զբաղվել չորս տարեկանից։ 11 տարեկանում տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ մարզվելու Ալեքսեյ Միշինի մարզչական դպրոցում, սակայն 2002 թվականի պատանիների Աշխարհի առաջնությունում (14-րդ հորիզոնական) անհաջող ելույթից հետո նա լքում է դպրոցը և վերադառնում Պերմ՝ որոշելով այլևս չբաղվել պրոֆեսիոնալ սպորտով։ Մի քանի ամիս անց (ըստ տեղեկությունների, Ալեքսեյ Յագուդինի խորհրդով՝ Միշինի նախկին մարզման ընկերոջ) Գրյազևը վերադարձավ մարզումների արդեն ԱՄՆ-ում Տատյանա Տարասովայի ղեկավարությամբ, որի արդյունքում էլ մարզիկը 2004 թվականին դարձավ Աշխարհի չեմպիոն պատանիների կարգում և բրոնզե մեդալակիր՝ Ռուսաստանի առաջնությունում։ Վերջին նվաճումը նրան իրավունք էր տվել մասնակցելու 2004 թվականի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, որտեղ էլ զբաղեցրել է համապատասխանաբար 8-րդ և 12-րդ հորիզոնականները։ 2005 թվականին Գրյազևին հաջողվեց փոքր-ինչ բարելավել այդ արդյունքները՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը Ռուսաստանի առաջնությունում, 5-րդը՝ Եվրոպայի առաջնությունում և 11-րդը՝ Աշխարհի առաջնությունում։

2006 թվականին Գրյազևը սկսել է մարզվել Ելենա Բույանովայի (Վոդորեզովա) ղեկավարությամբ և մրցաշրջանի սկզբում Չինաստանի գավաթի համար հեղինակավոր մրցումներում գրավեց 3-րդ հորիզոնականը, սակայն հետո հանդես եկավ ծայրաստիճան անհավասար, ինչի պատճառով էլ բաց թողեց ինչպես Եվրոպայի առաջնությունը, այնպես էլ օլիմպիական խաղերը։ Վերջին պահին մարզիկը ընդգրկվել է ազգային հավաքականում՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որտեղ որակավորման և կարճ ծրագրում հանդես եկավ անհաջող, բայց կարողացավ ազատ ծրագրով վերականգնել իրեն։

2006-2007 թվականների հաջորդ մրցաշրջանը Գրյազևի համար լավագույն ձևով չսկսվեցին։ Գրան-Պրի սերիայի փուլերում նա զբաղեցրեց երկու յոթերորդ տեղերը, իսկ Ռուսաստանի գավաթի խաղարկության փուլերում՝ երկու հատ երրորդ հորիզոնականներ։ Հունվարին դրան հաջորդեց փայլուն հաղթանակ ազգային հիմնական մեկնարկում՝ Ռուսաստանի առաջնությունում։ Սակայն նույն տարվա Եվրոպայի առաջնությունում Անդրեյը զբաղեցրեց ընդամենը 16-րդ հորիզոնականը և չմասնակցեց Աշխարհի առաջնությանը։

2007-2008 մրցաշրջանում Գրյազևը գրավեց երրորդ հորիզոնականը Cup of Russia-ում և յոթերորդը՝ NHK Trophy-ում։ 2008 թվականի Ռուսաստանի առաջնությունում նա զբաղեցրեց միայն երրորդ հորիզոնականը, և քանի որ Ռուսաստանը Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում տղամարդկանց մենասահքում չուներ երեք ներկայացուցիչ, ապա Անդրեյը չմասնակցեց այս մրցաշարերին։

2008-2009 մրցաշրջանում Գրյազևը վնասվածքի պատճառով բաց թողեց Գրան-Պրին[1]։ Երկրի առաջնությունում հինգերորդն էր։ 2008-2009 մրցաշրջանի ավարտին, գերմանական գեղասահքի մասին «Pirouette» ամսագրի հունիսյան համարում հրապարակված տեղեկությունների համաձայն, Անդրեյ Գրյազևն ավարտել է մրցակցային կարիերան[2]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

2008 թվականից հետո խմբագրել

Մրցումներ 2007—2008 2008—2009
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 3 5
Գրան-Պրի սերիաներ. Cup of Russia 3
Գրան-Պրի սերիաներ. NHK Trophy 7

Մինչև 2008 թվականը խմբագրել

Մրցումներ 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006 2006—2007
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 12 11 17
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 8 5 16
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 14 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 8 6 5 3 2 9 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 9 2 4 1
Գրան-Պրի սերիաներ. Cup of Russia 7 7
Գրան-Պրի սերիաներ.Trophée Eric Bompard 7
Գրան-Պրի սերիաներ. Cup of China 3
Գրան-Պրի սերիաներ. Skate Canada 9

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Գրյազև» հոդվածին։