Անդրեյ Օլեգովիչ Բելյանին (ռուս.՝ Андрей Олегович Белянин, հունվարի 24, 1967(1967-01-24), Աստրախան, ԽՍՀՄ), ռուս վիպասան և բանաստեղծ, որը ստեղծագործում է ֆենտեզի ժանրում։

Անդրեյ Բելյանին
Ծնվել էհունվարի 24, 1967(1967-01-24) (57 տարեկան)
ԾննդավայրԱստրախան, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան
Ժանրերհումորային ֆանտաստիկա
Կայքskiminok.ru
 Andrei Belyanin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Բելյանինը ծնվել է 1967 թվականի հունվարի 24-ին Աստրախանում։ Դպրոցում ութ տարի սովորելուց հետո ընդունվել է Աստրախանի Վլասովի անվան գեղարվեստի ուսումնարանի նկարչական-մանկավարժական բաժին։ 4-րդ կուրսի վերջում նա սկսել է պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել պոեզիայով։ Ծառայել է Նովոռոսիյսկի սահմանապահ ջոկատի կազմում Թուրքիայի սահմանի վրա։

1994 թվականին ընդունվել է Ռուսաստանի գրողների միություն. այդ ժամանակ նա արդեն հեղինակ էր բանաստեղծությունների երեք ժողովածուների և «Շիկակարմիր և շերտավոր» (ռուս.՝ «Рыжий и Полосатый»), «Ճենապակե ասպետների միաբանություն» (ռուս.՝ «Орден Фарфоровых рыцарей») հեքիաթների և անցել երկու սեմինար արձակում և պոեզիյաում։

1995 թվականին՝ «Պատանեկություն» («Юность») ամսագրում այդ ստեղծագործությունների հրապարակվելուց հետո, «Արմադա» հրատարակչության կողմից ստացել է համագործակցության առաջարկություն։ Հրատարակչությունը հավանել էր «Ջեք խելագար թագավորը» պատմության «սամիզդատ» տարբերակը։

Աշխատել է դպրոցում որպես ուսուցիչ, եղել Ռուսաստանի գրողների միության տեղական մարմնի փոխնախագահ, ղեկավարել գրական ստուդիա, հրատարակել թերթեր, տպագրել սկսնակ բանաստեղծների ստեղծագործություններ։

2004 թվականի մայիսի 12-ին Անդրեյ Բելյանինի 13-ամյա որդին՝ Իվանը, առևանգվել և սպանվել է[1] դպրոցական ընկերների կողմից[2][3]։ Հետագայում մարդասպաններից մեկը նույնպես առևանգվել և սպանվել է[4]։

2014 թվականին Անդրեյ Բելյանինն Աստրախանի կազակների հետ մասնակցել է Ղրիմում անցկացվող հանրաքվեի ժամանակ անվտանգության ապահովման միջոցառումներին, որի համար ստացել է պետական մրցանակ` մեդալ «Ղրիմի վերադարձման համար»։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Կազակական հեքիաթներ (Չեխիա, 2006)
  • Կազակական հեքիաթ (Ռուսաստան, 2013)

Ճանաչում և պարգևներ խմբագրել

  • Ուկրաինայի ներքին գործերի նախարարության դիպլոմի կրկնակի դափնեկիր «ոստիկանության աշխատակցի դրական կերպար» ստեղծելու համար։
  • 2001 թվականին «Альфа-книга» հրատարակչության կողմից սահմանվել է ամենամյա «Սուր առանց անունի» (ռուս.՝ «Меч Без Имени») մրցանակ՝ նպատակ ունենալու խրախուսել երիտասարդ և անհայտ հեղինակների, որ աշխատում են սուր սյուժեով և կատակերգական ֆանտաստիկայի ժանրերում և վերստեղծել հայրենական գրականության լավագույն ավանդույթները[5]։
  • 2009 թվականի մարտի 31 ին արժանացել է Նիկոլայ Գոգոլի անվան մեդալի[6]։
  • 2013 թվականի մարտի վերջին ՌոսԿոն փառատոնում ճանաչվել է տարվա ֆանտաստ գրող (2012 թվականին նա ունեցել է ամենախոշոր տպաքանակը)[7]։
  • Աելիտա 2017 մրցանակի դափնեկիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Russian author’s son found dead
  2. «Задержаны предполагаемые убийцы сына писателя Андрея Белянина». 14.05.2004, 14:21:29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 12 мая 2008-ին.
  3. Марина Бровкина (2004/11/17). «Французский дедушка на Колыме. Жестокое убийство сына известного писателя организовал 13-летний подросток». Российская газета. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  4. «В Астрахани убит соучастник убийства сына писателя Белянина с целью получения выкупа». 21.08.2005, 21:44:50. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 12 мая 2008-ին.
  5. Премия «Меч Без Имени».
  6. Новости.
  7. «Роскон-2013. Пост-релиз». РосКон. 2013 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել