Անդրեա Նիքս Ֆայն (անգլ.՝ Andrea Nix Fine, 20-րդ դար, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, որի Inocente ֆիլմը 2013 թվականին արժանացել է Օսկար մրցանակի՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում[1]։ Նա ստեղծում է իր ֆիլմերն իր ամուսնու՝ Սին Ֆայնի հետ։ Ֆայներ ամուսինները 2007 թվականին Պատերազմ/Պար (անգլ.՝ War/Dance) ֆիլմով առաջադրվել են նաև 2007 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը։ Ֆիլմը պատմում է երաժշտության ուժի մասին, որը փոխում է Ուգանդայի պատերազմական գոտում ապրող երեխաների կյանքը։ Նրանց HBO «Կյանքն ըստ Սեմի» վավերագրական ֆիլմը պարգևատրվել է Peabody և Էմմի մրցանակներով[2]։ Նիքսը 1991 թվականին ավարտել է Քոլբի քոլեջը։

Անդրեա Նիքս Ֆայն
Ծննդյան թիվ՝20-րդ դար
Ծննդավայր՝ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 2107225

Կյանք և կարիերա խմբագրել

Նիքսը պարզել է ֆիլմագրության հանդեպ իր հետաքրքրությունն այն ժամանակ, երբ քոլեջի պրոֆեսորն առաջարկել է գրավոր աշխատանքի փոխարեն վավերագրական ֆիլմ նկարահանել։ Նկարահանման առաջին օրվանից հետո նա գիտակցել է, որ ֆիլմագրությունն այն է, ինչով ինքը ցանկանում է զբաղվել։ Քոլեջից հետո ունեցել է տարբեր աշխատանքներ, որոնց շնորհիվ կարող էր ավելի շատ բան իմանալ այս ոլորտի մասին։ Վաշինգտոնում, National Geographic-ում, նա հանդիպել է իր ապագա ամուսնուն` Սին Ֆայնին։ Նիքսը շրջել է աշխարհում` ֆիլմեր նկարահանելու համար, մասնավորապես եղել է Նեապոլում, Կոստա Ռիկայում, Հյուսիսային բևեռային շրջանում։ Ըստ նրա, ինքն զբաղվում է մի բանով, որ սիրում է և որ «վավերագրական ֆիլմը հազվադեպ դուռ է բացում դեպի ուրիշների կյանքը»[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Պատերազմ/Պար (անգլ.՝ War/Dance, 2007)
  • Լինդսի Վոնն. այս պահին (անգլ.՝ Lindsey Vonn: In the Moment, 2011)
  • Inocente (2012)
  • Կյանքն ըստ Սեմի (անգլ.՝ Life According to Sam, 2013)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Inocente wins Academy Award for Best Documentary (Short Subject)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  2. «HBO: Documentaries – Life According to Sam – Home». hbo.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  3. White, Tom. «Meet the DocuWeek Filmmakers: Sean Fine and Andrea Nix Fine: 'War/Dance'». Documentary.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել