Անդրեա Կոտրուցե (ռումիներեն՝ Cotruta Andreea, նոյեմբերի 11, 2003(2003-11-11)), ռումինացի մարզուհի, ծանրորդ, 2003 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Անդրեա Կոտրուցե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 11, 2003(2003-11-11) (20 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Անդրեա Կոտրուցեն ծնվել է 2003 թվականին։ 2019 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչև 55 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ՝ 194 կգ ընդհանուր արդյունքով։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 55 կգ քաշային կարգում երկամարտի 194 կգ արդյունքով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում ռումինացի մարզուհին երկու վարժությունների հանրագումարում երկամարտի 201 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Առանձին վարժություններում ծանրորդը նաև երկու փոքր ոսկե մեդալ է նվաճել։ Չեմպիոն դառնալուց րոպեներ առաջ նա ուշագնաց է եղել[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել