Անդրեաս Բյուզանդացի
Անդրեաս Բյուզանդացի, Անդրեաս Աթենացի, (ծննդյան և մահվան թվականները անհայտ), IV դարի հույն տոմարագետ, աստղագետ։ Նիկիայի եկեղեցական ժողովի (325) որոշմամբ կազմել Է տոմարական 200-ամյա աղյուսակ՝ սկսելով 352—353 թվականներից։
Անդրեաս Բյուզանդացի հուն․՝ Ανδρέας Βυζαντίου | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | տոմարագետ և աստղագետ |
Միջին դարերում Հայաստանում լայն տարածում են ունեցել նրա տոմարական աշխատություններն ու բոլորակները։ Անդրեաս Բյուզանդացու տոմարական աշխատությունները մեզ չեն հասել, բայց դրանք ամփոփ շարադրված են Անանիա Շիրակացու մեկնություններում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 393.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 393)։ |