Անդրանիկ Օվասափյան (անգլ.՝ Andranik Ovassapian, 1936, Արաք, Իրան - հունիսի 17, 2010(2010-06-17), Հելսինկի), հայ բժիշկ, հեղինակ, մանկավարժ, անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր։

Անդրանիկ Օվասափյան
Ծնվել է1936
ԾննդավայրԱրաք, Իրան
Մահացել էհունիսի 17, 2010(2010-06-17)
Մահվան վայրՀելսինկի
Քաղաքացիություն Իրան և  ԱՄՆ
ԿրթությունՇիրազի համալսարան
Մասնագիտությունանեսթեզիոլոգիա
ԱշխատավայրՓենսիլվանիայի համալսարան, Չիկագոյի համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան

Կենսագրություն խմբագրել

Անդրանիկ Օվասափյանը ծնվել է 1935 թվականին Իրանի Արաք քաղաքում[1]։ Սովորել է տեղի հայկական դպրոցում, այնուհետև` Արաքի Փահլավի դպրոցում։ 1961 թվականին ավարտել է Շիրազի համալսարանի բժշկական ֆակուլտետը և ստացել դոկտորի աստիճան[1]։ Որպես անեսթեզիոլոգ աշխատել է Շիրազի Նամազի հիվանդանոցում, 1963 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և իր հետազոտական աշխատանքը շարունակել Փենսիլվանիայի համալսարանի հիվանդանոցի հետազոտական վերապատրաստման բարձրագույն ծրագրում։ Փենսիլվանիայի համալսարանում դասավանդել է 18 ամիս, 1968 թվականին վերադարձել է Փահլավի համալսարանի բժշկական դպրոց որպես անեսթեզիոլոգիայի ասպիրանտ, այնուհետև` անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ և պաշտոնավարել շուրջ վեց տարի։ 1974 թվականին վերադարձել է Միացյալ Նահանգներ։ 1974 թվականին դարձել է Հյուսիսարևմտյան համալսարանի անեսթեզոլոգիայի ամբիոնի վարիչ, 1983 թվականից` նույն համալսարանի պրոֆեսոր։ 1998 թվականին տեղափոխվել է Չիկագոյի համալսարանի Անեսթեզիոլոգիայի և կրիտիկական խնամքի ամբիոն, որտեղ հիմնադրել է Airway Study և ուսուցման կենտրոն[2]։

Օվասափյանը հրապարակել է 44 գիտական հոդվածներ, 51 ակնարկներ, երեք գրքեր։ Դասավանդել և դասախոսություններով հանդես է եկել աշխարհի տարբեր բուհերում, բժշկական կենտրոններում։

Մահ խմբագրել

Անդրանիկ Օվասափյանը մահացել է 2010 թվականի հունիսի 17-ին Հելսինկիի (Ֆինլանդիա) հիվանդանոցում կաթվածից։ Նա Հելսինկի էր մեկնել մասնակցելու Անեսթեզիոլոգիայի եվրոպական ընկերության ամենամյա հանդիպմանը։

Երկեր խմբագրել

  • Fiberoptic Airway Endoscopy in Anesthesia and Critical Care in 1990;
  • Fiberoptic Endoscopy and the Difficult Airway in 1996;
  • New Developments in Airway Management in 2009 (withDennis Coalson).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  2. «Andranik Ovassapian, anesthesiologist and expert on 'difficult' airways, 1936-2010». UChicago News (անգլերեն). 2010 թ․ հունիսի 18. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.