Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրանիկ Սարգիսի Մարտիրոսյան (Անդրեյ Սերգեյի) հուլիսի 25, 1924(1924-07-25), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 11, 1989(1989-10-11), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, երկար տարիներ ԱՕԿՍ-ի, հետագայում Հայաստանի սփյուռքահայության հետ կապի կոմիտեի նախագահի տեղակալ։

Անդրանիկ Մարտիրոսյան
Ծնվել էհուլիսի 25, 1924(1924-07-25)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 11, 1989(1989-10-11) (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1951)
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրՍփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե

Ծնվել է 1924 թվականին Բաքվում։ 1943 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ 1946 թվականին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ավարտել է 1951 թվականին և աշխատանքի անցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում նախ որպես հրահանգիչ, ապա երկրորդ քարտուղարի օգնական։

1959 թվականին գործուղվել է Մոսկվա, սովորել է Բարձրագույն դիվանագիտական դպրոցում։ 1961 թվականին ավարտելով այն վերադարձել է Երևան և աշխատանքի է անցել ԱՕԿՍ-ում որպես նախագահի տեղակալ։ 1965 թվականին, երբ ստեղծվում է Հայաստանի սփյուռքահայության հետ կապի կոմիտեն, տեղափոխվում է այնտեղ որպես նախագահի առաջին տեղակալ, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը[1]։ Մահացել է Մոսկվայում 1989 թվականին[2]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Երևանի Պետական Համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Երևան 2004
  2. Անդրանիկ Մարտիրոսյանի որդու կայքը