Անդհրա, տելուգու լեզվով խոսող ժողովուրդ Հարավային Հնդկաստանում, ինչպես նաև այդ ժողովրդի թատերական արվեստի ավանդները՝ կապված կրիշնանյան միստերիաների հետ, որոնք պարով ուղեկցվող արտասանության ձևեր են։ Այս արվեստում մեծապես զարգացել են ստվերային և տիկնիկային թատրոնները, որոնք բեմադրել են միթոսային բովանդակությամբ պիեսներ։ 19-րդ դարի վերջերից անդհրա թատրոնում սկիզբ է առել սոցիալական բովանդակությամբ ժամանակակից դրամաներ ներկայացնելու ավանդույթը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 11 — 208 էջ. — 5000 հատ։