Անգլո-բուրական պատերազմի հուշահամալիր (Յոհաննեսբուրգ)
Անգլո-բուրական պատերազմի հուշահամալիր (անգլ.՝ The Anglo-Boer War Memorial), ի սկզբանե կոչվել է Ռանդ զորագնդի հուշահամալիր՝ նվիրված Վիտվատերստրանդի մարդկանց, որոնք Ռանդի զորագնդին միացել էին որպես Բրիտանական զինվորներ և զոհվել էին Երկրորդ բուրական պատերազմի ժամանակ (1899-1902)։ Հուշարձանը գտնվում է Ռազմական պատմության հարավաֆրիկյան ազգային թանգարանի հարևանությամբ։ 1999 թվականի հոկտեմբերի 10-ին այն նվիրվել է Երկրորդ բուրական պատերազմի ժամանակ զոհված բոլոր մարդկանց և վերանվանվել Անգլո-բուրական պատերազմի հուշահամալիր։
![]() Անգլո-բուրական պատերազմի հուշահամալիր ը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | war memorial? |
Ստեղծում | 1914 |
Երկիր | ![]() |
Շինության ձև | հուշահամալիր |
Պատկանում է | Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան) |
Ներկա վիճակ | կանգուն |
![]() |
Պատմություն Խմբագրել
1902 թվականին Երկրորդ բուրական պատերազմի ավարտից անմիջապես հետո 1902 թվականին Ռանդլորդ սըր Լիոնել Ֆիլիպսը և ուրիշները 1904 թվականին առաջարկեցին կառուցել հուշահամալիր՝ հավերժացնելու պատերազմի ժամանակ զոհված բրիտանացի զինվորների հիշատակը[1] : Հուշահամալիրի հանգանակության համար ստեղծվեց «Ռանդ» զորագնդի հուշահամալիրի կոմիտեն։ 1904 թվականի սեպտեմբերին Կապիտան Ջորջ Ա. Համիլթոն-Դիքսոնն առաջարկեց հուշարձանի համար տարածք գտնել, որտեղ քաղաքային խորհուրդը կսկսի նախագիծը[1] : Յոհաննեսբուրգի քաղաքային խորհուրդը որոշեց, որ հուշահամալիրը կնվիրվի բոլոր նրանց, ովքեր մահացել են պատերազմում, սակայն Ֆիլիպսը և հանձնաժողովը չհամաձայնեցին և շարունակեցին նախագիծը[2]։ Սըր Լիոնել Ֆիլիպսը և նրա H. Eckstein and Co ընկերությունը հուշահամալիրի համար գնեց 16 հեկտար տարածք Սաքսոնվոլդ պլանտացիայում[3] :
1910 թվականի նոյեմբերի 30-ին Կաննաուտի հերցոգ Արթուրը և Լորդ Մեթյուենը նախքան զորախմբի ուղեկցությամբ Սաքսոնվոլդ պլանտացիա մեկնելը Միլներ այգում վերանայեցին մի խումբ կամավորների (Սաքսոնվոլդ)[4]։ Հանդիսավոր հավաքի ժամանակ դուքսը դրեց հուշահամալիրի անկյունաքարը[4]։ Հուշահամալիրի տեղը քաղաքային խորհուրդն ընտրել էր մեկ ամիս առաջ և նախագիծն անավարտ էր ու ճարտարապետ դեռ չկար[5]։
Հուշարձանը նախագծվել է 1911 թվականին ճարտարապետ Սըր Էդվին Լաչենսի կողմից, նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա հայտնի դարձավ իր պատերազմական հուշարձաններով։ 20 մետր բարձրությամբ քառակամար կառույցի շինարարությունն ավարտվել է 1913 թվականին[6]։ Հուշարձանի նախագիծը հիմնված էր Փարիզի Հաղթական կամարի և այլ հռոմեական հաղթակամարի հիման վրա[7]։ Քաղաքային խորհուրդը կառուցեց դեպի համալիր բարձրացող 5 ծառուղիներ և ցանկապատեց 40 ակր տարածք[6]։ Սյուների վրա գրված են պատերազմի ժամանակ մահացած Ռանդ զորագնդի անդամների անունները[8]։
Սըր Լիոնել Ֆիլիպսն իր անձնական միջոցներից վճարեց հուշահամալիրի գագաթին տեղադրված բրոնզե քանդակի համար՝ որպես ընծա Յոհաննեսբուրգի ժողովրդին[1] : Բրոնզե քանդակը պատվիրեց Հյու Լեյնը, որը հույս ուներ, որ քանդակը կիրականացնի Օգյուստ Ռոդենը, սակայն կանգ առան Նաում Արոնսոնի վրա[1] : Բրոնզե քանդակը նախագծվեց Փարիզում և հուշահամալիրի վրա տեղադրվեց 1914 թվականի ապրիլին՝ դեմքով դեպի արևմուտք[1] : Քանդակի թեմային վերաբերող աղբյուրները տարբեր են, ոմանք այն անվանում են Հաղթանակի հույն հեթանոս աստվածուհի Նիկե, իսկ անգլիական և աֆրիկյան բնակչության հաշտեցման համար այն հայտնի է որպես խաղաղության հրեշտակ[1] : Ըստ Լաչենս Տրաստի՝ նախնական նախագծում եղել է հաղթական հրեշտակ, վերջնական նախագծում ստացվել է խաղաղության հրեշտակ[7]։ Հուշարձանը բրիտանացիների դեմ պայքարող աֆրիկյան բնակչության կողմից հայտնի դարձավ որպես Kakiemonument[1] :
1999 թվականի հոկտեմբերի 10-ին հուշարձանը վերանվիրվեց 1899-1902 թվականների Անգլո-բուրական պատերազմի ժամանակ զոհված բոլոր ռասաների ու բոլոր ազգերի տղամարդկանց, կանանց ու երեխաների հիշատակին[9]։ 2002 թվականի հունիսի 1-ին հուշահամալիրի մոտ նշվեց Անգլո-բուրական պատերազմի ավարտի հարյուրամյա տարելիցը (1902 թվականի մայիսի 31)[2]։ Արարողության ժամանակ հիշատակվել են ընդհանուր առմամբ 22000 բրիտանացի զինվորներ, 7000 բուրեր, 24000 սևամորթ տղամարդիկ, կանայք ու երեխաներ և 22000 սպիտակամաշկ կանայք և երեխաներ, որոնք զոհվել են պատերազմի ժամանակ կամ համակենտրոնացման ճամբարներում[2]։
2015 թվականին Յոհաննեսբուրգ քաղաքապետարանը 1000000 ռանդով վերականգնել է հուշահամալիրը, որի ընթացքում քանդակը մաքրվել է և պատվել է պաշտպանական ծածկույթով[10][11] :
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Monick, S (1991)։ «Silent Voices of Time»։ Scientia Militaria: South African Journal of Military Studies 21 (3): 15–34
- ↑ 2,0 2,1 2,2 Davie, Lucille (մայիսի 31, 2002)։ «The end of the first modern war»։ SouthAfrica.info։ Վերցված է դեկտեմբերի 14, 2015
- ↑ Shorten, John R. (1970)։ The Johannesburg Saga։ Johannesburg: John R. Shorten Pty Ltd։ էջ 1159
- ↑ 4,0 4,1 «Duke and Soldiers' Memorial»։ Cheltenham Chronicle։ դեկտեմբերի 3, 1910։ էջ 8
- ↑ Carman, Jillian (2006)։ Uplifting the Colonial Philistine: Florence Phillips and the Making of the Jաohannesburg Art Gallery։ Wits University Press։ ISBN 9781868144365
- ↑ 6,0 6,1 «Geocache Description: The National Anglo Boer War South African War Memorial»։ Geocaching։ Վերցված է դեկտեմբերի 15, 2015
- ↑ 7,0 7,1 Knowles, Chris։ «Rand Regiments Memorial»։ The Lutyens Trust։ Վերցված է դեկտեմբերի 20, 2015
- ↑ «Anglo Boer War Memorial in Johannesburg»։ Blogging while allatsea։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է դեկտեմբերի 14, 2015
- ↑ Ball, James (նոյեմբերի 12, 2015)։ «Restoration of the South African War Memorial Saxonwold»։ The Heritage Portal։ Վերցված է դեկտեմբերի 15, 2015
- ↑ «Rand Regiments Memorial restoration draws attention»։ Rosebank Killarney Gazette։ մայիսի 25, 2015։ Վերցված է դեկտեմբերի 20, 2015
- ↑ Walters, Christine (2003)։ «Annual Report 2002-2003. Chapter 8»։ Johannesburg City Council։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է դեկտեմբերի 15, 2015