Անգելիկա Լատուֆուիպեկա Տուկահո

Արքայադուստր Անգելիկա Լատուֆուիպեկա Տուկուահո (Angelika Lātūfuipeka Halaevalu Mataʻaho Napua-o-kalani Tukuʻaho, նոյեմբերի 17, 1983(1983-11-17), Նուկուալոֆա, Տոնգա), Տոնգայի թագավորության արքայադուստր, Տուպոուի թագավորական տան անդամ։ Տոնգայի արքա Տուպոու VI-ի միակ դուստրը։ Արքայադուստրը 2012 թվականի օգոստոսի 22-ից համարվում է Ավստրալիայում Տոնգայի Գերագույն հանձնակատարը[1]։ Պաշտոնը ստանձնել է հորից հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր որպես գահի ժառանգորդ[2]։

Անգելիկա Լատուֆուիպեկա Տուկահո
 
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 17, 1983(1983-11-17) (40 տարեկան)
Ծննդավայր Նուկուալոֆա, Տոնգա
Դինաստիա House of Tupou?
Քաղաքացիություն  Տոնգա
Հայր Tupou VI of Tonga?
Մայր Nanasipauʻu of Tonga?

Կրթություն խմբագրել

Սովորել է Նուկուալոֆայի Քուին Շալոտ քոլեջում, Տոնգայի Side դպրոցում։ 2004 թվականին Ժնևի միջազգային համալսարանից ստացել է բիզնես վարչարարության բակալավրի աստիճան։ 2010 թվականին ստացել է կառավարման մագիստրոսի աստիճան, 2011 թվականին՝ Ավստրալիայի ազգային համալսարանից բիզնեսի մագիստրոսի աստիճան։

Ընտանիք խմբագրել

Անգելիկան համարվում է Տոնգայի արքա Տուպոու VI թագավորի և Նանասիպա Թուկուահո թագուհու միակ դուստրն ու ավագ երեխան։ Նա իր երկրորդ անունը ստացել է ի պատիվ տատիկի` Մայր թագուհի Հալաեվալու Մատաահո «Ահոմեեի»։ Նա ունի երկու եղբայր՝ թագաժառանգ արքայազն Սիաոսի Տուպոուտոա Տուկուահոն և արքայազն Ունուակի Ունուակիոտոնգը։

Հովանավոր կազմակերպություններ խմբագրել

Արքայադուստրը հովանավորում է`

  • Տոնգայի ազգային երիտասարդական կոնգրես (TNYC):
  • Տոնգայի ֆուտբոլային ասոցիացիա (TFA):

Պարգևներ խմբագրել

  •   Ասպետական Մեծ խաչ, Պուոնոյի թագավորական շքանշանի հետ (KGCCP)[2]
  •   Ասպետական Մեծ խաչ` Սալոտե Տուպոու III թագուհու շքանշանի հետ (KGCCQS)[2][3]
  •   Արքա Գեորգ Տուպոու V-ի (DKGTRFO) արքայական շքանշանի տիկին[2]
  •   Արքա Տուպոու VI թագադրման մեդալ[2]
  •   Թագավորի Գեորգ Տուպոու V-ի թագադրման մեդալ[2]

Տիտղոս խմբագրել

  • 1983 թվականի նոյեմբերի 17-ից մինչ օրս` Նորին արքայական մեծություն Տոնգա Լատուֆուիպեկա Տուկուահո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Article and photo Արխիվացված 2016-03-04 Wayback Machine about her dual Masters degree
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Royal Ark, Tongan Genealogy details
  3. Standing at the back of the royal box in the church amongst her grandparents [1] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine