Անաա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անաա (ֆր.՝ Anaa), օղակղզի Տուամոտու կղզեխմբում (Ֆրանսիական Պոլինեզիա), որը Տահիտի կղզուց բարձր է 350 կմ։
Անաա | |
---|---|
Տեսակ | օղակղզի |
Երկիր | Ֆրանսիա |
Վարչատարածքային միավոր | Anaa? |
Մասն է | Տաումոտու |
Մակերես | 90 կմ² |
Աշխարհագրություն
խմբագրելԱյն ունի օվալի ձև, բաղկացած 11 փոքր կղզիներից, կամ մոտուներից, որոնք շրբատում են մնացած բոլոր ծովալճակներին։ Կորալային խութերի բնական մուտքերը բացակայում են։ Անաայի երկարությունը կազմում եմ մոտավորապես 29,5 կմ, լայնությունը՝ մոտ 6,5 կմ։ Այս օղակղզու հողը ավելի բերրի է, քան Տուամոտուի ուրիշ օղակզիներինը։ Օղակղզու մակերեսը կազմում է 38 կմ²։
Պատմություն
խմբագրելԿղզին հայտնաբերել է 1769 թվականին անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը։ XIX դարի սկզբին, կղզին Պոմարե թագավորության մաս դարձավ։ 1850֊ական թվականներին կղզու վրա սկսել էին զբաղվել կոպրայի և մարգարտի մշակմամբ։ XIX դարի կեսերին, օղակղզու բնակչությունը կտրուկ աճեց, հասնելով 2 հազար բնակչի։ Սակայն, օղակղզում կաթոլիների և մորմոնների բազմաթիվ բախումների հետևանքով, ինչպես նաև ֆրանսիական զորքերի միջամտության պատճառով, Անաայի բնակչությունը զգալիորեն նվազեց։
Վարչական բաժանում
խմբագրելԿղզիներն են՝ Անաան, Ֆաիտեն, Մատուտունգան և Տահանենան, որոնք ձևավորում են Անաայի կոմունան։ Այդ բոլորը մտնում է Տուամոոտու-Գամբի վարչական շրջանի կազմի մեջ։
Կղզիներ կամ տարածքներ | Ցամաքի տարածք կմ² |
Ծովալճակների տարածք կմ² |
Բնակչություն, մարդ. (2007) |
Վարչական կենտրոն |
---|---|---|---|---|
Անաա | 38 | 90 | 461 | Տուկուհորա |
Ֆաիտե | 8,87 | 227 | 366 | Հիտիանաու |
Մատուտունգա | 1,38 | 126 | — | — |
Տահանենա | 7,7 | 522 5 | — | — |
Անաայի կոմունա | 55,95 | 965,5 | 827 | Տուկուհորա |
Բնակչություն
խմբագրել2007 թվականին Անաա օղակղզու բնակչությունը կազմել էր 461 մարդ։ Խոշորագույն բնակավայրն է Տուկուհորա (Tukuhora) գյուղը։ Այն հայտնի է ինչպես Անաան։
Տնտեսություն
խմբագրելՏեղի բնակչությունը հիմնականում զբաղվում է ձկնորսությամբ, կոպրայի արտադրությամբ, մարգարաիտները մշակությամբ։
Բնական երևույթներ
խմբագրելԿղզու վրա հաճախակի են լինում արևադարձային փոթորիկներ։ Ամենավտանգավորը և խոշորագույնը տեղի է ունեցել 1878 և 1906 թվականներին։
Արտաքին հղումներ
խմբագրել- Օղակղզու մասին տեղեկություներ (անգլ.)