Անարխիզմը Պորտուգալիայում
Անարխիստական շարժումները Պորտուգալիայում գոյություն ունեն 19-րդ դարի 70-ական թվականներից։ Պրուդոնի գաղափարները (պորտուգալերեն թարգմանությունը` «Ֆեդերատիվ սկզբունքի մասին», լույս է տեսել 1874 թվականին) ազդեցություն թողեցին դի Կենտալի և Էսի դի Կեյրոշի արվեստների վրա։ Առաջին ինտերնացիոնալում Պորտուգալիան ներկայացնում էր Կրոպոտկինի կողմնակից բժիշկ Էդուարդո Մաիյան։
Սոցիալիստական շարժումների դիրքերի ուժեղացումն իր հետին պլաններ ուներ` Նապոլեոնի դարաշրջանում ազգային-ազատագրական պայքարի փորձը, բուրժուական հեղափոխությունը, 19-րդ դարի քրիստոնեական ապստամբությունները, երկրի տնտեսապես զարգացած լինելուց ետ մնալը, Մեծ Բրիտանիայի մի արբանյակի վերածվելը։
Պորտուգալիայում անարխիստական շարժումների սկսման տարեթիվը համարվում է 1886 թվականը, երբ երկրաբան Էլիզ Ռեկլյուն այցելեց Պորտու և Լիսաբոն և հանդիպեց պորտուգալացի մտավորականների հետ։ Նույն թվականին հիմնադրվեց կոմիտեն և սկսվեց «A Centelha» («Կայծ») թերթի տպագրությունը, հայտնվեցին Կրոպոտնիկի աշխատանքների առաջին պորտուգալերեն թարգմանությունները։ 19-րդ դարի վերջին պորտուգալացի անարխիստները ստեղծեցին ավելի քան քսան ժամանակավոր կառույցներ, որոնց մեծամասնությունը երկար չգոյատևեց։ 1896 թվականին լույս տեսավ Սիլվի Մենդեշի «Ազատական սոցիալիզմ կամ անարխիզմ» գիրքը։
Սկսած 1890 թվականից` շատ անարխիստներ տեղափոխվեցին Բրազիլիա։ Նրանց թվում էր նկարիչ Կոնստանտինու Պաչեկուն, «Ինտերնացիոնալի» թարգմանիչ Նենու Վաշկուն և այլք[1][2][3]։
Անարխիստները կասկածվում էին 1908 թվականի արքայասպանության մեւ, սակայն նրանք դա ժխտում էին[4]։ Ավելին, նրանք աջակցում էին բուժուական հեղափոխությունը և շարունակում իրենց գործունեությունը 1910-1920-ական թվականներին։ Հայտնիություն ձեռք բերեցին պացիֆիստական «A Aurora» («Ավրորա») թերթը` Առաջին համաշխարհային պատերազմին դեմ գնացող և «A Batalha» («Կռիվ») պարբերականը` հիմնված 1919 թվականին ստեղծված «Աշխատանքի համադաշնակցության» վրա։ Պորտուգալացիները մասնակցեցին անարխիստների իբերեյան միության ստեղծման մեջ։
Դիկտատուրայի ժամանակաշրջանում անարխիստական խմբերը հալածվում էին։
Մեխակների հեղափոխությունից հետո նկատվեց անարխիստական շարժումների վերածնունդ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- J. Freire. Freedom Fighters Արխիվացված 2010-09-22 Wayback Machine