Անարժան ժառանգ
Անարժան ժառանգ, ըստ ընդհանուր իրավունքի՝ այն անձը, որը դատարանի որոշմամբ չունի ժառանգման իրավունք։ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության շրջանակներում անարժան ժառանգների սահմանումը տալիս է քաղաքացիական օրենսգրքի 70-րդ գլխի 1191-րդ հոդվածը՝ «Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելը» վերտառությամբ[1]։
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում է, որ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգությունից մեկուսացվում են այն անձինք, ովքեր դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը, դիտավորյալ կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին կամ մահափորձ են կատարել նրանց կյանքի նկատմամբ։ Բացառություն են կազմում այն անձինք, որոնց նկատմամբ ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ կատարելուց հետո։ Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու համար հիմք են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և (կամ) վճիռը, ուստի անձի ճանաչումը «անարժան ժառանգ» ճանաչվում է բացառապես դատական կարգով։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի հոդված 1191-ի 3-րդ մասով՝ անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնց համար նման մեկուսացումն առաջացնում է ժառանգության հետ կապված գույքային հետևանքներ, մինչդեռ Ժառանգության մասին Ռուսաստանի Դաշնության օրենքը նախատեսում է, որ դատական հայց ներկայացնելու իրավասություն ունեն շահագրգիռ անձինք (առանց մասնավորեցման)[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 70, հոդված 1191, «Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելը»
- ↑ ՌԴ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 61