Անատոլի Տոպչիև

գազի և նավթի բնագավառի գիտնական

Անատոլի Գեորգիի Տոպչիև (Թոփչիև) (հոկտեմբերի 25, 1946(1946-10-25), Մոսկվա, ԽՍՀՄ), գազի և նավթի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1995):

Անատոլի Տոպչիև
Ծնվել էհոկտեմբերի 25, 1946(1946-10-25) (77 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1993)
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Կենսագրություն խմբագրել

Անատոլի Տոպչիևը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 25-ին, Մոսկվա քաղաքում։ 1965 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1966-1968 թվականներին անցել է զինվորական ծառայություն։ ԽՍՀՄ զինված ուժերի շարքերից զորացրվելուց հետո ընդունվել է Մոսվայի համալսարանի աշխարհագրական ֆակուլտետ։ 1974 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1975-1986 թվականներին աշխատել է Մոսկվայի «Պրիրոդա» պետական կենտրոնում, 1986-1999 թվականներին եղել է Ռուսաստանի Երկրի և էկոհամակարգի մոնիտորինգի ինստիտուտի լաբորատորիայի, ապա՝ բաժնի վարիչ, 1999 թվականից Մոսկվայի պետական համալսարանի Հյուսիսի երկրաէկոլոգիայի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող։ 2001 թվականից եղել է Ռուսաստանի Նավթի և գազի պետական համալսարանի պրոֆեսոր[1]։

Աշխատանքները վերաբերում են նավթի և գազի հանքավայրերի մոնիտորինգին, տիեզերական լուսատեղեկատվության միջոցով սառցամակաշերտերի ուսումնասիրմանը, սառցամակաշերտային երկրահամակարգերի աերոտիեզերական մոնիտորինգին։ Հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների[2]։

Անդամակցություն խմբագրել

  • Տեղեկագիտության միջազգային ակադեմիայի անդամ (1994):

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ ԺՏՆՑ բրոնզե մեդալ (1986):

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 613։
  2. «Топчиев Анатолий Георгиевич». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.