Անատոլի Դմիտրիևիչ Ժելտյակով (ռուս.՝ Анатолий Дмитриевич Желтяков, 1925 - 1989), ռուս պատմաբան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Թուրքիայի նոր շրջանի մշակութային և հասարակական-քաղաքական կյանքի պատմությանը։ Լուսաբանել է թուրքական լծի տակ հեծող ժողովուրդների, այդ թվում հայերի դերը Օսմանյան կայսրության հասարակական-քաղաքական մտքի զարգացման մեջ։ Նշել է արևմտահայ մամուլի մեծ նշանակությունը՝ իբրև օսմանյան հասարակության կյանքի բոլոր ոլորտների պատմության սկզբնաղբյուր։

Անատոլի Ժելտյակով
Анатолий Желтяков
Ծնվել է1925
Մահացել է1989
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։